Կորպորատիվ և ՓՄՁ վարկերի ռիսկի կառավարման գլխավոր մասնագետ
Կազմակերպություն
Ամիօ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
06/10/2026
Պարտականություններ
Կորպորատիվ և ՓՄՁ վարկային հայտերի ուսումնասիրության շրջանակներում վարկային ռիսկերի ուսումնասիրություն և բացահայտված վարկային ռիսկերի նվազեցման/զսպման ուղղությամբ առաջարկների ներկայացում:
- Բիզնես ստորաբաժանումների կողմից իրականացված առևտրային վարկերի վերլուծության ստուգում և ներքին ակտերին համապատասխանության ստուգում
- Վարկային հայտերի պատրաստման և վերլուծության շրջանակներում մասնագիտական օժանդակության տրամադրում համապատասխան բիզնես ստորաբաժանմանը
- Բիզնես վարկերի ռիսկերի բացահայտում, գնահատում, բացահայտված ռիսկերի կառավարմանն ուղղված պայմանների սահմանում և եզրակացության տրամադրում
- Առևտրային վարկավորման ոլորտները կարգավորող ներքին իրավական ակտերի մշակման գործընթացին մասնակցություն, առաջարկությունների ներկայացում, գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունների իրականացում
- Իրավաբանական անձանց ներքին վարկանշավորման սքոր համակարգի մշակում և բարելավում
- Վարկային նոր պրոդուկտների ներդրման ռիսկերի գնահատում
- Վարկային պորտֆելի որակի վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն /տնտեսագիտության, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ հարակից մասնագիտություններում/
- 5+ տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, մասնավորապես միջին և խոշոր բիզնես վարկավորման և/կամ բիզնես ռիսկերի կառավարման ոլորտում
- Բիզնես վարկավորման գործընթացի գերազանց իմացություն
- Ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների կազմման, ընթերցման և ուսումնասիրության փորձ և գիտելիքներ
- MS Office, մասնավորապես Excel-ի գերազանաց իմացություն
- Բանկային գործի և բանկային օրենսդրության իմացություն
- Վարկային ռիսկերի գնահատման մեթոդների գերազանց իմացություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- MS Windows, MS Office
Անձնական հմտություններ
- Վերլուծական հմտություններ
- Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/DYQrr
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: