Մեթոդաբան

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
10/10/2026
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է մեթոդաբանության ծառայությունում մեթոդաբանի թափուր հաստիք: - Մեթոդական աջակցություն տրամադրել Բանկի ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին, ապահովել դրանց համապատասխանությունը օրենսդրական տեխնիկայի պահանջներին, - Կազմել և խմբագրել Բանկի ստորաբաժանումների գործունեությունը, նրանց կողմից իրականացվող գործառնություններն ու մատուցվող ծառայությունները կարգավորող ներքին իրավական ակտերի նախագծերը - Մշտապես հաշվառել ներքին իրավական ակտերի գործողության ժամկետները, պատրաստել ստորաբաժանումներին ուղղվող ծանուցման նամակների նախագծերը - Նախապատրաստել Բանկի կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատման ենթակա ներքին իրավական ակտերը - Վարել փաստաթղթերի տարածման ցանկը և ներքին իրավական ակտերի հաշվառման մատյանը - Վարել և արխիվացնել ներքին իրավական ակտերի ու դրանց առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային բազաները - Պատրաստել ՀՀ կենտրոնական բանկից և ՀՀ բանկերի միությունից ստացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Բանկի դիրքորոշումն արտացոլող նամակները Խորհրդատվություն տրամադրել Բանկի ներքին իրավական ակտերի գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն - Բանկային օրենսդրության, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն - Կորպորատիվ կառավարման սկզբունքների իմացություն - Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն - Համակարգչային համապատասխան գիտելիքներ - Ժամանակի կառավարման ունակություն - Վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն - Թիմային աշխատանքի և շփման հմտություններ - Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Կրտսեր Մասնագիտական Հմտություններ - MS Office Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Ժամանակի կառավարում - Վերջնաժամկետները պահպանելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիտել այստեղ՝ https://shorturl.at/bYiRr Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: