Հաճախորդների սպասարկման մասնագետ, Մարտունի մասնաճյուղ
Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Իրավագիտություն
Մարտունի, Հայաստան
17/10/2026
Պարտականություններ
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Մարտունիում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
- Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում
- Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում
- Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնությունների իրականացում
- Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք
- Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
- Բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Կրտսեր
Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
- ՀԾ Բանկ
Անձնական հմտություններ
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
- Ներկայացման հմտություններ
- Տրամաբանական մտածողություն
- Աշխատասիրություն
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները
hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հաճախորդների սպասարկման մասնագետ, Մարտունի մասնաճյուղ/:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: