Շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/10/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա մեր թիմին որպես շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման թիմի մասնագետ։ - Կազմել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով հաշվետվությունները սահմանված ժամկետներում - Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սթրես թեստեր և սցենարային վերլու­ծու­թյուն­ներ, գնահատել սթրեսային իրավիճակի հավանականության միջակայքը և իանացնել ար­դ­յունք­ների հետադարձ ստուգման գործընթացը (backtesting) - Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով ռիսկի ախորժակների մշակման գործընթացին, ռիսկի ախորժակների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն - Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սահմանաչափերի և նպատակակետերի մշակման գործընթացին, պարբերական մոնիթորինգ իրականացնել տվյալ սահմանաչափերի և նպատակակետերի գծով - Ուսումնասիրել մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկան և հնարավոր ապագա մի­տում­ները - Իրականացնել գործոնային վերլուծություններ և կառուցել համապատասխան էկոնո­մե­տրի­կա­կ­ան մոդելներ - Իրականացնել ահազանգներ շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով - Իրականացնել հաճախորդների վարքագծային վերլուծություններ արտարժութային, տո­կո­ս­ա­դրույքի և իրացվելիության հնարավոր ռիսկերի տեսանկյունից
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական և/կամ մաթեմատիկական ոլորտում - Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձի առկայություն համապատասխան ոլորտում - Մեծ տվյալների բազաների հետ աշխատելու և վիճակագրական վերլուծությունների իրա­կա­­նացման հմտություններ - էկոնոմետրիկական մոդելների գնա­հատ­ման հմտություններ - Տվյալների վերլուծության ծրագրերի կամ վիճակագրական փաթեթների բազային մակարդակի իմացությունը կդիտվի որպես առավելություն (SQL, Python, Eviews, Stata և այլն) - Անգլերեն լեզվի տիրապետման լավ մակարդակ (մասնագիտական գրականությունից օգտվելու, հաղորդակցվելու հմտություններ) - Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Անձնական հմտություններ - Ուշադիր - Վերլուծական հմտություններ - Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/BVMDQ Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: