ՓՄՁ բիզնեսի խորհրդատու, ք. Աբովյան

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Աբովյան, Հայաստան
16/10/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի խորհրդատուի աշխատատեղը։ - Պլանավորել, թիրախավորել և ձեռնարկել միջոցառումներ պոտենցիալ հաճախորդներ բացահայտելու և ներգրավելու ուղղությամբ - ՓՄՁ գործող և պոտենցիալ հաճախորդներին իրականացնել բանկի պրոդուկտների նպատակային վա­ճառք­ներ, - Խաչաձև և վերադիր վաճառքներ իրականացնելու միջոցով բարձրացնել գործող հաճախորդների պրոդուկտային ծանրաբեռնվածության մակարդակը - Ընդունել վարկերի, վարկային գծերի և Բանկի այլ պրոդուկտների դիմումները և ապահովել պրոդուկտի տրամադրման շղթայի անխափան ընթացքը - Իրականացնել հաճախորդների տվյալների կառավարումը, ընթացիկ թարմացումները, հավաքագրել Բանկի պոտենցիալ հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը և մուտքագրել Բան­կի տվյալների բազայում - Իրականացնել իրեն կցված հաճախորդների պորտֆելի կառավարումը, ներառյալ՝ պլանավորումը, մոնիթորինգը և վերլուծությունը, ապահովելով պորտֆելի արդյունավետության բարելավումը - Ապահովել անհատական վաճառքի պլանի (անհատական աշխատանքային նպատակներ) կա­տարումը և նպաստել մասնաճյուղի վաճառքի պլանի (թիմային աշխատանքային նպա­տակ­ներ) կատարմանը - Խթանել Բանկի թվային և հեռահար ծառայությունների (բջջային և ինտերնետային ծառայություններ, բան­կոմատներ, կանխիկի ընդունման տերմինալներ և այլն) կիրառումը - Իրականացնել ՓՄՁ շուկայի և ոլորտային զարգացումների մշտադիտարկում, վերլուծել մրցակցային միջավայրը և ներկայացնել առաջարկություններ վաճառքի գործընթացը բարելավելու նպատակով
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, ֆինանսների և այլ հարակից ոլորտներում - Տվյալ ոլորտում աշխատանքային փորձ (նվազագույնը 2 տարի) - B2B վաճառքի տեխնիկաների իմացություն (SPIN, AIDA, խաչաձև վաճառք, առարկությունների կառավարում և այլն) - Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ - Հաճախորդակենտրոն մոտեցում, հաճախորդների կարիքները բացահայտելու ունակություն - Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիակների տիրապետում - Ներկայացուցչական հմտություններ - Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն - Ճկունություն և արագ ադապտացվելու կարողություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ - Անձնական հմտություններ - Ներկայացման հմտություններ - էմոցիոնալ / հուզական բանականություն - Հաղորդակցություն - Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/UrZ01 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Թափուր աշխատատեղեր Աբովյան քաղաքում