Մոդելների Վալիդացիայի Ավագ Մասնագետ
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
16/10/2026
Պարտականություններ
Ակբա բանկը փնտրում է իր նոր թիմակցին՝ Մոդելների վալիդացիայի թիմը համալրելու նպատակով:
- Իրականացնել Բանկի տարբեր բիզնես գործընթացներում օգտագործվող մոդելների մուտքային տվյալների որակի ստուգում
- Վերանայել և վավերացնել բանկում օգտագործվող մոդելների փաստաթղթավորումը
- Մշակել սկզբունքներ և մեթոդաբանություններ՝ մոդելներում օգտագործվող ենթադրությունների և տեսությունների գնահատման և վավերացման համար
- Բացահայտել մոդելներում առկա սահմանափակումները և դրանց ազդեցությունը
- Վավերացնել մոդելների արդյունքներն ու հաշվետվությունները՝ ապահովելով դրանց ճշգրտությունն ու համահունչությունը
- Ներկայացնել առաջարկություններ մոդելների կյանքի ցիկլի և համակարգի բարելավման համար
- Իրականացնել մոդելի վալիդացման արդյունքում կատարված առաջարկությունների գծով իրականացված աշխատանքների և արդյունքների հետստուգում
- Իրականացնել Բանկում օգտագործվող ներքին և արտաքին մոդելների պարբերական մոնիտորինգ
- Պատրաստել և ներկայացնել ամփոփ հաշվետվություններ մոդելների գնահատման, վավերացման և մոնիտորինգի վերաբերյալ
- Ուսումնասիրել առկա միջազգային լավագույն փորձը Բանկում գործող մոդելների բարելավման համար
Պահանջվող Հմտություններ
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան տնտեսագիտության, ֆինանսների կամ վիճակագրության ոլորտներում
- Ֆինանսական և տնտեսագիտական մոդելների մշակման և զարգացման կարողություն
- Վիճակագրական և էկոնոմետրիկական մոդելների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հետ թեստավորման, բենչմարքինգի, սթրես-թեստավորման և զգայունության անալիզի մեթոդների իմացություն
- Բանկի եկամուտների և ծախսերի վերլուծության իրականացման իմացություն
- Բանկի ակտիվների և պասիվների կառավարման գործընթացների պատկերացում
- Բանկում կիրառվող գնագոյացման մոդելների իմացություն
- MS Office ծրագրային փաթեթի գերազանց տիրապետում
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում
- Միջազգային մասնագիտական վկայականների առկայությունը (FRM, FRR, CFA) կդիտվի որպես առավելություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- Էկոնոմետրիկա
- Ֆինանսական մոդելավորում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/jnRGr
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: