Բժշկական հատուցումների ռիսկերի կառավարման մասնագետ

Կազմակերպություն
Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Առողջապահություն
Երևան, Հայաստան
20/08/2026
Պարտականություններ
Հատուցման ռիսկերի կառավարման թիմի մասնագետը իրականացնում է բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող հատուցման հայտերի կլինիկական և փաստացի հիմնավորվածության գնահատում, ինչպես նաև այդ գործընթացներում առաջացող ռիսկերի նույնականացում և կառավարում։ - Մասնակցել Հատուցման ռիսկերի կառավարման աշխատանքներին - Վերլուծել բժշկական կազմակերպությունների և դեղատների կողմից ներկայացված հատուցման հայցերը՝ գնահատելով դրանց բժշկական հիմնավորվածությունը, ախտորոշման և բուժման համապատասխանությունը, ծառայությունների նպատակահարմարությունը - Բացահայտել ռիսկային դեպքերը, այդ թվում՝ չհիմնավորված կամ ավելորդ ծառայությունները, ծառայությունների գերօգտագործումը, կրկնվող կամ անհամապատասխան ծառայությունները - Իրականացնել հատուցման գործընթացներում ռիսկերի նույնականացում, գնահատում և դասակարգում՝ ըստ բժշկական կազմակերպությունների և ծառայությունների տեսակների - Կատարել դեպքերի ընտրանքային ուսումնասիրություն և համակարգային խնդիրների վերլուծություն - Բացահայտել և վերլուծել հնարավոր չարաշահումները բժշկական ծառայությունների մատուցման շրջանակներում - Կազմել և ներկայացնել հաշվետվություններ՝ հայտնաբերված ռիսկերի, միտումների և խնդիրների վերաբերյալ։ - Մասնակցել բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումներին՝ հայտնաբերված խնդիրների և ռիսկերի վերաբերյալ - Նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ՝ թիմի ղեկավարի կամ բաժնի պետի հանձնարարությամբ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն բժշկական կրթություն: - Առնվազն 4 տարվա մասնագիտական փորձ։ - Վերլուծական մտածողություն, որոշումներ կայացնելու հմտություն: - Գերազանց հաղորդակցման և թիմային աշխատանքի ունակություններ։ - Նորմատիվ փաստաթղթերի հետ աշխատելու փորձ։ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Ռիսկերի գնահատում - Բժշկական կրթություն Անձնական հմտություններ - Ուշադիր - Կազմակերպչական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/KwJlW Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում - Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն - Հարմարավետ, կազմակերպված և աջակցող աշխատանքային միջավայր - Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա - Վճարվող հիվանդության և ազատ օրեր