Հաճախորդների սպասարկման մասնագետ, Աշտարակ մասնաճյուղ
Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Աշտարակ, Հայաստան
20/08/2026
Պարտականություններ
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի Աշտարակ մասնաճյուղում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
- Դրամային և արտարժութային հաշիվների բացում և սպասարկում
- Ավանդների ընդունում, վարկային հաշիվների վարում, քաղվածքների տրամադրում
- Դրամային և արտարժութային փոխանցումների իրականացում, կանխիկացում և այլ հաշվեգործառնական գործառնությունների իրականացում
- Բանկային ծառայությունների վաճառք/խաչաձև վաճառք
- Կատարված գործարքների փաստաթղթային ձևակերպումների իրականացում՝ ՀՀ օրենսդրության, ՀՀ կենտրոնական բանկի և Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն ֆինանսական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
- Բանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու կարողություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- ՀՀ բանկային օրենսդրություն
- ՀԾ Բանկ
Անձնական հմտություններ
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
Ներկայացման հմտություններ
- Տրամաբանական մտածողություն
- Աշխատասիրություն
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները
hr@araratbank.am էլ․ հասցեին։ Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հաճախորդների սպասարկման մասնագետ, Աշտարակ մասնաճյուղ/:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: