Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր
Կազմակերպություն
Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Առողջապահություն
Երևան, Հայաստան
12/08/2026
Պարտականություններ
Փնտրում ենք Կոմունիկացիոն կենտրոնի օպերատոր՝ մեր պրոֆեսիոնալ թիմին միանալու և հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար։ Հաստիքը ենթադրում է պատասխանատու մոտեցում, արդյունավետ հաղորդակցում և ներքին ընթացակարգերի խիստ պահպանում։
- Մուտքային զանգերի ընդունում և հաճախորդների հարցերի ճշգրիտ ու ժամանակին սպասարկում
- Կատարել ելքային զանգեր՝ ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու և կապը հաճախորդների ու գործընկերների հետ պահպանելու նպատակով
- Ապահովագրական ծառայությունների և պայմանների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Հաճախորդների դիմումների, հարցերի և բողոքների գրանցում համակարգում
- Հաճախորդների զանգերի ուղղորդում համապատասխան մասնագետներին
- Ներքին ընթացակարգերի և ծառայությունների որակի ստանդարտների պահպանում
- Մասնակցել ներքին ուսուցումներին և ինքնազարգացման ծրագրերին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
- Համակարգչային ծրագրերի (MS Office, CRM համակարգեր) հիմնական գիտելիքներ
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Սթրեսակայունություն և պատասխանատվության բարձր մակարդակ
- Աշխատանքային փորձ Կոմունիկացիոն կենտրոնում կամ հաճախորդների սպասարկման ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Թիմում աշխատելու և արագ կողմնորոշվելու կարողություն
- Մենք առաջարկում ենք
- Կայուն աշխատանք հեղինակավոր և զարգացող կազմակերպությունում
- Մասնագիտական աճի և շարունակական վերապատրաստման հնարավորություն
- Հարմարավետ, կազմակերպված և աջակցող աշխատանքային միջավայր
- Կորպորատիվ մշակույթ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/HI8yT
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: