Բրոքերային ծառայության մասնագետ
Կազմակերպություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/08/2026
Պարտականություններ
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Բրոքերային ծառայության մասնագետ՝ թիմին միանալու համար:
- Ֆինանսական ներդրումային գործիքների վաճառք (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF և այլ արժեթղթեր)
- Հեռավար աջակցություն հաճախորդներին, հեռախոսով շփում և այլն
- Արտաբորսայական շուկաներում և բորսայում բրոքերային գործարքների համար հաճախորդների հանձնարարությունների ընդունում և կատարում
- Բանկի հաճախորդների Ֆինանսական ներդրումային պորտֆելի կազմում և վարում
- Գործարքների կնքում և վարում
- Օժանդակություն հաշիվների բացման գործընթացում, հաճախորդների տարատեսակ հարցերի լուծում
- Արժեթղթերի բաց դիրքերի կառավարում
- Հաճախորդների հետ վստահելի և երկարատև համագործակցության ապահովում
- Պոտենցիալ հաճախորդների համար ներդրումային գործիքների ներկայացում
- Հաճախորդների և ներդրողների հետ հետադարձ կապի ապահովում
Պահանջվող Հմտություններ
Անհրաժեշտ հմտություններ
- Համապատասխան ֆինանսական, բրոքերային և ներդրումային հասկացությունների իմացություն
- Աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
- Ֆոնդային շուկայում վերլուծական աշխատանքների հմտություն և համապատասխան գիտելիքներ արժեթղթերով գործարքների կնքման գործընթացում
- Բրոքերային գործունեության ոլորտում օրենսդրության իմացություն
- Բարձրագույն կրթություն/ցանկալի տնտեսագիտական/
- Պատասխանատվություն և ազնվություն, աշխատասիրություն, սթրեսսակայունություն
- Ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների և համապատասխան փորձի իմացություն տվյալ ոլորտում
- Վերլուծական մտածելակերպ, համակարգային մոտեցում, լայն մասնագիտական մտածողություն
- Թիմում արդյունավետ շփվելու ունակություն և զարգացած հաղորդակցման հմտություններ
- Աշխատանքային ժամանակի ճիշտ կազմակերպում, նպատակասլացություն, մշտապես զարգանալու ձգտում:
- Անգլերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- MS Windows, MS Office
Անձնական հմտություններ
- Աշխատասիրություն
- Պատասխանատվության բարձր զգացում
Դիմելու Գործընթաց
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)
cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Աշխատավարձ + բոնուս
- Աշխատանքային պայմանագրի կնքում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատավարձի - ժամանակին վճարում-ամիսը 2/երկու/ անգամ