Տեղեկատուի համակարգող

Կազմակերպություն
Սիմոնյան կրփական հիմնադրամ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Կրթություն և Գիտություն
Երևան, Հայաստան
22/08/2026
Պարտականություններ
- Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։ - Տեղեկատուի համակարգողը ուղղորդում և աջակցում է այցելուներին, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն և հետևում սպասասրահի կարգուկանոնին՝ ապահովելով կենտրոնի աշխատանքների հարթ և արդյունավետ ընթացքը: - Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն - Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում - Աջակցել ուսանողներին և աշխատակիցներին տեխնիկական և կազմակերպչական հարցերում՝ ըստ սահմանված ընթացակարգի - Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին - Ամփոփել հետադարձ կապը և կազմել շաբաթական հաշվետվություններ
Պահանջվող Հմտություններ
- Ունես զարգացած հաղորդակցման հմտություններ և կարողանում ես արդյունավետ աշխատել թիմում - Ունես լավ կազմակերպչական հմտություններ և կարողանում ես կատարել տարբեր առաջադրանքներ՝ ճիշտ սահմանելով առաջնահերթությունները - Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություններ - Ուսանող ես և/կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը - Տիրապետում ես անգլերենի, որը կդիտվի որպես առավելություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Կրտսեր Մասնագիտական Հմտություններ - MS Office Անձնական հմտություններ - Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/4c0a9 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 4 օր - Աշխատանքային օրերին՝ 14:00 - 21:30 - Շաբաթ՝ 09:30 - 17:00 կամ 12:30 - 20:00 - Կիրակի՝ 09:30 - 17:00 կամ 10:30 - 18:00 Արտոնություններ՝ - Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար - Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում - Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին - 5 լրացուցիչ արձակուրդային օրեր - Ծննդյան օրվա արձակուրդ