Վարորդ - առաքիչ
Կազմակերպություն
Ստանդարտ Գրուպ ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Սպասարկում և Անվտանգություն
Երևան, Հայաստան
22/08/2026
Պարտականություններ
- Պահեստից ապրանքների ստացում
- Ապրանքների անվտանգ տեղափոխություն և հանձնում (ք. Երևան և ՀՀ մարզեր)
- Ընկերության ավտոմեքենայի պատշաճ օգտագործում
Պահանջվող Հմտություններ
- Վարորդական իրավունք՝ B կարգ (մեխանիկական)
- Առնվազն 3 տարվա վարորդական փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն
- Հաղորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV) ուղարկել
hr@standardoil.am էլ. փոստին՝ վերնագրում նշելով հաստիքի անվանումը կամ զանգահարել` +374 41114888 հեռախոսահամարով:
Ընկերության գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքերից՝
https://parts.standardoil.am/ և
https://standardoil.am/
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
«Ստանդարտ Գրուպ» ընկերությունը հանդիանալով պրեմիում դասի բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ ապահովում է ավտոմոբիլային ոլորտի համար որակյալ և հուսալի լուծումներ։
Մեր ընկերությունը մեծ կարևորություն է տալիս աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և արդյունավետ թիմային համագործակցությանը։ Մենք ձևավորում ենք աշխատանքային միջավայր, որտեղ խրախուսվում են նախաձեռնողականությունը, շարունակական ուսուցումը և արդյունքի նկատմամբ պատասխանատվությունը։ Ընկերության հաջողության հիմքում մեր նվիրված թիմն է, որի յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունի զարգացնելու իր մասնագիտական հմտությունները և ներդրում ունենալու ընկերության կայուն աճի և զարգացման մեջ։
Մենք առաջարկում ենք`
- Մրցունակ աշխատավարձ
- Բոնուսային համակարգ (KPI)
- Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություն
- Թիմ, որտեղ քո ձայնը կարևոր