Ֆինանսական և տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
03/07/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ֆինանսական և տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ՝ ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։ - Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում բաժնի ղեկավարին - Բանկի գործող և հավանական հաճախորդների ուսումնասիրություն և վերլուծություն - Բանկի համապատասխան ստորաբաժանումներին հաճախորդների մասին տեղեկատվության տրամադրում - Իրականացնում է համապատասխան միջոցառումներ Բանկի, այդ թվում նաև մասնաճյուղերի գործունեության մեջ ֆինանսական և տնտեսական անվտանգության տեսանկյունից առավել խոցելի տեղերի հայտնաբերման և լիակատար վերացման ուղղությամբ - Անհրաժեշտության դեպքում բանկի համապատասխան ստորաբաժանումներին հաճախորդների վերաբերյալ եզրակացության պատրաստում և տրամադրում - Բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է գրավադրվող գույքի վիճակի գնահատում և ստուգում - Հաճախորդների պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի նկատմամբ օպերատիվ վերահսկողության ապահովում - Հաճախորդների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման ռիսկերի առաջացման դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացում - Անհրաժեշտության դեպքում Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ստուգումների իրականացումը - Բանկի ներքին իրավական ու անհատական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող հաշվետվությունների տրամադրում - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - 1-2 տարվա բանկային աշխատանքային փորձ - Ինքնակառավարում - Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն - Բանկային օրենսդրության իմացություն - Համակարգչային գիտելիքներ - Լեզուների իմացություն - Հաղորդակցման հմտություններ - Կազմակերպչական հմտություններ - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացում - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - LSoft
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/PHxjL Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: