Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնի Անհատական մենեջեր
Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
04/07/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Արտոնյալ բանկային ծառայությունների բաժնի Անհատական մենեջեր։
- Հաճախորդների հետ համապատասխան պայմանագրերի կնքում, պայմանագրի դադարեցում, փոփոխություն,
- Ավանդային հաշիվների բացում և սպասարկում
- Վարկային գործընթացի իրականացում՝ ներքին իրավական ակտերով սահմանված բոլոր գործընթացներով,
- Վճարային քարտերի դիմումների ընդունում և սպասարկում
- Անհատական պահատեղերի վարձակալության պայմանագրերի կնքում և սպասարկում
- Հաճախորդներին էլ․ համակարգերի տրամադրում և սպասարկում
- Դրամարկղային գործառնությունների իրականացում
- Հաճախորդներին իրենց հաշիվների վերաբերյալ տեղեկանքների, քաղվածքների, վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթերի տրամադրում
- Պարտատոմսերի վաճառքի իրականացում
- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում
- Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված միջնորդավճարների և այլ վճարների գանձման իրականացում
- Հաճախորդների կողմից ներկայացված վճարային փաստաթղթերի ընդունում, ստուգում և մուտքագրում «Գործառնական օր» ծրագիր
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
- ՀՀ բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային գիտելիքներ – MS Office, LS Bank ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի լեզուների գերազանց իմացություն
- Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Խաչաձև վաճառքի հմտություններ
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
- Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- MS Excel
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/Z7Iw3
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: