Վարկային ռիսկի կառավարման ավագ մասնագետ
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
01/07/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին, ով կմիանա Վարկային ռիսկի կառավարման թիմին։
- Գնահատել ՖՀՄՍ 9 ստանդարտի պահանջներին համապատասխան ֆինանսական խմբի վարկային ռիսկի ակնկալվող կորստի մեծությունը
- Իրականացնել վարկային ռիսկի գծով սթրես թեստավորում (այդ թվում՝ միկրոպրուդենցիալ և հակադարձ) և սցենարային վերլուծություններ, գնահատել սթրեսային իրավիճակի հավանականության միջակայքը և ապահովել արդյունքների հետադարձ ստուգման գործընթացը (backtesting)
- Իրականացնել վարկերի գնագոյացման վարկային ռիսկի գործոնի գնահատում
- Մշակել և օպտիմալացնել հաճախորդների վարկային ռիսկի գնահատմանն առնչվող տվյալների բազաներ, հավաքագրել համապատասխան տվյալները և վերջիններիս օգնությամբ իրականացնել վարկային ռիսկին առնչվող վերլուծություններ
- Մաթեմատիկական/վիճակագրական մոդելների և մեթոդների կիրառմամբ իրականացնել հաճախորդների ինչպես անհատական, այնպես էլ Բանկի պորտֆելի վարկային ռիսկի մակարդակի գնահատմանն առնչվող վերլուծություններ, ապահովել վերջիններիս սպասարկումը և ավտոմատացումը
- Վարկային ռիսկին առնչվող վերը նշված համակարգերի, մոդելների համար մշակել արդյունավետության գնահատման և հետթեստավորման ավտոմատացված համակարգեր
- Մասնակցել վարկային ռիսկի գծով սահմանաչափերի և նպատակակետերի սահմանման գործընթացին, մշակել պարբերական մոնիթորինգի համակարգ վերջիններիս վերահսկման նպատակով
- Բացահայտել և գնահատել նոր ֆինանսական գործիքների ներդրման հետ կապված հնարավոր վարկային ռիսկը, հանդես գալ վերջիններիս զսպման և կանխարգելման առաջարկություններով
Պահանջվող Հմտություններ
- Բակալավրի կամ մագիստրոսի աստիճան տվյալագիտության/մաթեմատիկայի/ վիճակագրության, քանակական ֆինանսների ոլորտներում
- Վիճակագրական և էկոնոմետրիկական մոդելների մշակման և զարգացման կարողություն
- Հետ թեստավորման, բենչմարքինգի, սթրես-թեստավորման և զգայունության անալիզի մեթոդների իմացություն
Python և SQL իմացություն մոդելների և տվյալների հետ աշխատելու համար
- Վիճակագրական ծրագրային փաթեթների հետ աշխատելու ունակություն
- Մեծ տվյալների բազաների հետ աշխատելու ունակություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- Ռիսկերի կառավարում/գնահատում
- Ռիսկերի վերլուծություն
- Ռիսկերի գնահատում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/WFJAP
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: