Բրոքերային ծառայության մասնագետ

Կազմակերպություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/08/2026
Պարտականություններ
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Բրոքերային ծառայության մասնագետ՝ թիմին միանալու համար: - Ֆինանսական ներդրումային գործիքների վաճառք (բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF և այլ արժեթղթեր) - Հեռավար աջակցություն հաճախորդներին, հեռախոսով շփում և այլն - Արտաբորսայական շուկաներում և բորսայում բրոքերային գործարքների համար հաճախորդների հանձնարարությունների ընդունում և կատարում - Բանկի հաճախորդների Ֆինանսական ներդրումային պորտֆելի կազմում և վարում - Գործարքների կնքում և վարում - Օժանդակություն հաշիվների բացման գործընթացում, հաճախորդների տարատեսակ հարցերի լուծում - Արժեթղթերի բաց դիրքերի կառավարում - Հաճախորդների հետ վստահելի և երկարատև համագործակցության ապահովում - Պոտենցիալ հաճախորդների համար ներդրումային գործիքների ներկայացում - Հաճախորդների և ներդրողների հետ հետադարձ կապի ապահովում
Պահանջվող Հմտություններ
Անհրաժեշտ հմտություններ - Համապատասխան ֆինանսական, բրոքերային և ներդրումային հասկացությունների իմացություն - Աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում - Ֆոնդային շուկայում վերլուծական աշխատանքների հմտություն և համապատասխան գիտելիքներ արժեթղթերով գործարքների կնքման գործընթացում - Բրոքերային գործունեության ոլորտում օրենսդրության իմացություն - Բարձրագույն կրթություն/ցանկալի տնտեսագիտական/ - Պատասխանատվություն և ազնվություն, աշխատասիրություն, սթրեսսակայունություն - Ժամանակակից տեխնիկայի, տեխնոլոգիաների և համապատասխան փորձի իմացություն տվյալ ոլորտում - Վերլուծական մտածելակերպ, համակարգային մոտեցում, լայն մասնագիտական ​​մտածողություն - Թիմում արդյունավետ շփվելու ունակություն և զարգացած հաղորդակցման հմտություններ - Աշխատանքային ժամանակի ճիշտ կազմակերպում, նպատակասլացություն, մշտապես զարգանալու ձգտում: - Անգլերեն և ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - MS Windows, MS Office Անձնական հմտություններ - Աշխատասիրություն - Պատասխանատվության բարձր զգացում
Դիմելու Գործընթաց
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով) cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են: Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Աշխատավարձ + բոնուս - Աշխատանքային պայմանագրի կնքում ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, աշխատավարձի - ժամանակին վճարում-ամիսը 2/երկու/ անգամ