Գանձապահ-մենեջեր /Զվարթնոց մասնաճյուղ /գիշերային հերթափոխով/

Կազմակերպություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
21/08/2026
Պարտականություններ
- Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և բանկային գործիքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը հաճախորդներին (ավանդների, վարկերի տոկոսադրույքների, բանկում հաշիվների բացման, վարման, գործող սակագների , հաշվի մնացորդների վերաբերյալ և այլն) - Հաճախորդների դրամարկղային պատշաճ սպասարկման իրականացում, դրամի հաշվման և ինկասացման գործընթացի կազմակերպումը, հաճախորդներին Pos-terminal-ներով սպասարկումը, կոմունալ վճարումների իրականացում - Հաճախորդների հաշիվների վերաբերյալ տեղեկանքների կազմումը - ՀՀ օրենսդրությունից և Բանկի ներքին իրավական ակտերից բխող այլ պարտականությունների իրականացնումը - Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և բանկային գործիքների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրում (ավանդների, վարկերի տոկոսադրույքների, բանկում հաշիվների բացման, վարման, գործող սակագների , հաշվի մնացորդների վերաբերյալ) - Հաճախորդի սպասարկում - Դրամի հաշվման և ինկասացման գործընթացի իրականացում - Թղթադրամների նույնականացում - Հաճախորդների բանկային քարտերի սպասարկում Pos-terminal սարքի միջոցով - Դրամական փոխանցումների իրականացում - Փաստաթղթային և կանխիկ դրամական միջոցների համապատասխանության ստուգման նպատակով` յուրաքանչյուր բանկային օրվա վերջում կատարված դրամարկղային գործառնությունների ստուգում և ամփոփում, այնուհետև հանձնում դրամարկղի վարիչին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն /ցանկալի է տնտեսագիտական/ - Ցանկալի է գանձապահի` նվազագույնը 6ամսվա աշխատանքային փորձ /ցանկալի է ֆինանսաբանկային ոլորտում/ - Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն`/հաղորդակցվելու նպատակով/ - Կեղծ դրամանիշերի ճանաչում, hամակարգչային հմտություններ` MS Office, տպող և պատճենահանող սարքերի հետ աշխատանքի տիրապետում - Պատասխանատվության զգացում, զգոնություն, հաղորդակցվելու կարողություն, սպասարկման հմտություն, արագագործություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն Անձնական հմտություններ - Նպատակասլաց - Թիմում աշխատելու ունակություն - Արագ սովորելու կարողություն - Աշխատասիրություն
Դիմելու Գործընթաց
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով) cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: