Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Նոր Նորք» մասնաճյուղ

Կազմակերպություն
Այդի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։ - Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ), - Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում, - Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում, - Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում, - Կոմունալ վարձավճարների ընդունում, - Շարունակական ռոտացիաներ։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական, - Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ, - Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office), - Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, - Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն, - Թիմային աշխատանքի պատրաստակամություն, - Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://surl.li/qvyvjr Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: