Հաճախորդների սպասարկման մասնագետ («Ավան» մասնաճյուղ)
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
31/10/2025
Պարտականություններ
Մենք փնտրում ենք մեր նոր թիմակցին՝ ով կհամալրի մեր «Ավան» մասնաճյուղի Հաճախորդների սպասարկման մասնագետի աշխատատեղը։
- Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքները` բացել և փակել ընթացիկ հաշիվները, ձևակերպել և դադարեցնել ավանդները, կատարել տեղային, մասնաճյուղային և միջազգային փոխանցումներ, ձևակերպել և տրամադրել վարկի/վարկային գծի գումարը, կատարել կանխիկ դրամի ելքերը և մուտքերը, կատարել արտարժույթի փոխանակումը, ակտիվացնել հեռահար բանկինգի ծառայությունը, կազմել և տրամադրել տեղեկանքները, պատրաստել լիազորագրերը և այլն, հաճախորդներին ուղղորդել հեռահար սպասարկման ուղիներ, ուսուցանել հաճախորդներին հեռահար և թվային սպասարկման ուղիներով գործարքներ կատարելու նպատակով
- Ընդունել քարտերի դիմումները, իրականացնել քարտերի պատվիրումը և տրամադրումը,
հավաքել, կազմել և ստուգել գործառնական օրվա գործի փաստաթղթերը
- Ուղղորդել հաճախորդին համապատասխան մասնագետի մոտ վաճառքի պոտենցիալի առկայության դեպքում,
իրականացնել հաճախորդի նույնականացումը (KYC), հավաքագրել և ստուգել անհրաժեշտ փաստաթղթերը, իրականացնել հաճախորդի տվյալների մուտքագրումը համապատասխան ծրագիր, ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատշաճ ստորագրումը և թարմացնել ժամանակին
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում)
- Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Հաճախորդակենտրոն մոտեցում
- Արդյունավետ վաճառքի հմտությունների և տեխնիկաների տիրապետում
- Ներազդման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու և համագործակցելու հակվածություն
- Ճկունություն և արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.lu/zdzoml
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: