Կորպորատիվ վարկերի տրամադրման բաժնի առաջատար մասնագետ
Կազմակերպություն
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
12/11/2025
Պարտականություններ
- Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցյալ հաճախորդների տեղեկացվածության ապահովում
- Նոր հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց - ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն
- Վարկային ռիսկերի գնահատում, վարկունակության և վճարունակության գնահատում
- Վարկային գործերի ներկայացում վարկային կոմիտե
- Վարկային փաթեթի ձևավորում, վարկերի տրամադրում, տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու և բանակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Աշխատանքը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարելու ունակություն
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
- Ճկունություն
- Վաճառքի հմտությունների առկայություն` պահանջարկի բացահայտում, բանակցությունների վարում
Տեխնիկական հմտություններ՝
- MS Excel, MS Word ծրագրերի լավ իմացություն
Լեզուների իմացություն՝
- Հայերեն՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Պահանջվող կրթությունը՝
- Բարձրագույն կրթություն (Տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն)
Պահանջվող աշխատանքային փորձը՝
- Աշխատանքային փորձ՝ նվազագույնը մեկ տարի
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://surl.lu/gmfaqm
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: