Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ

Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երեւան, Հայաստան
09/12/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ, ով պատասխանատու կլինի վարկային փաթեթների, պայմանագրերի և գրավի փաստաթղթավորման ամբողջական ու անխափան ընթացքի ապահովման, ինչպես նաև գործընթացների արդյունավետության բարձրացմանն ու թիմային աշխատանքների համակարգման համար: - Վարկային փաթեթների և պայմանագրերի ամբողջականության ու Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխանության ստուգում, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման կազմակերպում - Նոտարական գրասենյակներում պայմանագրերի վավերացման և պետական գրանցման մարմիններում գույքային իրավունքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստուգում ու գործընթացի վերահսկում, - ՀԾ-Բանկ համակարգում վարկերի (այդ թվում՝ լիզինգի, երաշխիքների և այլ վարկային գործառնությունների) պայմանագրերի ձևակերպում և թղթային տարբերակների կազմում՝ Բաժնին վերապահված լիազորությունների շրջանակում - Պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման ամբողջական գործընթացի արդյունավետ կազմակերպում - Վարկերի տրամադրման, պայմանների փոփոխության և վարկավորման հետ կապված այլ փաստաթղթային ձևակերպումների իրականացում համակարգում - Հաճախորդի վարկային պարտավորությունների և գրավի հետ կապված համաձայնությունների, գրությունների ու համապատասխան փաստաթղթերի պատրաստում - Վարկային գործառնությունների շրջանակում Բանկի կարգերի, ընթացակարգերի և օրինակելի պայմանագրերի պարբերաբար համադրում, առկա անհամապատասխանությունների վերհանում (ներքին աուդիտ և համապատասխանություն) - Վարկավորման գործընթացի օպտիմալացմանն ուղղված ուսումնասիրությունների իրականացում և Բաժնի ղեկավարին համապատասխան առաջարկների ներկայացում - Բաժնի կրտսեր/միջին մասնագետների աշխատանքների համակարգմանն աջակցում, խորհրդատվության տրամադրում և բարդ/ոչ ստանդարտ վարկային գործերի ձևակերպում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության, ֆինանսների, բանկային գործի կամ իրավագիտության ոլորտում) - Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից առնվազն 3 տարին՝ վարկային պայմանագրերի ձևակերպման և փաստաթղթավորման ոլորտում - ՀՀ վարկային և քաղաքացիական օրենսդրության, գրավի ու նոտարական ձևակերպումների խորացված ու լիարժեք իմացություն - ՀԾ-Բանկ (AS-Bank) ծրագրի գերազանց իմացություն և MS Office փաթեթի տիրապետում նախաձեռնողականություն, վերլուծական ու համակարգված մտածողություն, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու բարձր ունակություն - Թիմային աշխատանքի համակարգման հմտություններ, սթրեսակայունություն, պատասխանատվութ
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկային փաստաթղթավորման գլխավոր մասնագետ»: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ - Բժշկական ապահովագրություն - Ճամփորդական ապահովագրություն - Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ - Տոնական և տարեվերջյան բոնուսներ - Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ - Վճարվող հանգստյան օրեր - Սպորտ փաթեթ - Աանգլերեն լեզվի դասընթացներ - Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)