Գանձապահ՝ Երևանյան մասնաճյուղում 13:00-22:00 աշխատաժամանակով

Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երեւան, Հայաստան
10/12/2026
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ն Գանձապահի ազատ հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է աշխատակցի, ով կմիանա մեր թիմին, կսպասարկի հաճախորդներին, կներկայացնի Բանկի ծառայություններն ու կօգնի նրանց գտնել իրենց կարիքներին համապատասխան լավագույն լուծումները։ - Ապահովել մասնաճյուղի հաճախորդների արագ և որակյալ սպասարկումը - Ներկայացնել Բանկի պրոդուկտներն ու ծառայությունները՝ առաջարկելով հաճախորդների կարիքներին համապատասխան լուծումներ - Աջակցել հաճախորդներին Բանկի թվային և մոբայլ հարթակներից օգտվելու հարցում - Իրականացնել կանխիկ և անկանխիկ գործարքներ, արտարժույթի առք ու վաճառք, վարկերի տրամադրում և մարում - Ձևակերպել ներբանկային, միջբանկային և միջազգային փոխանցումներ - Բացել հաշիվներ և քարտեր, ձևակերպել, երկարաձգել և դադարեցնել ավանդներն ու պարտատոմսերը - Թարմացնել հաճախորդների տվյալները և տրամադրել անհրաժեշտ տեղեկանքներն ու քաղվածքները - Ստուգել թղթադրամների և մետաղադրամների իսկությունը՝ ապահովելով դրամական միջոցների անվտանգությունը - Վերահսկել դրամարկղի մնացորդները և ապահովել դրանց համապատասխանությունը հաշվառման տվյալներին - Իրականացնել դրամարկղային փաստաթղթերի ստուգում և հաշվառում - Անհրաժեշտության դեպքում մասնակցել բանկոմատների և վճարային տերմինալների սպասարկման աշխատանքներին
Պահանջվող Հմտություններ
- Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, MS Excel) - Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն - Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման հմտություններ - Կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և դրանք արդյունավետ կառավարելու կարողություն - Կարգապահություն և պատասխանատվության բարձր զգացում - Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանող Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - Համակարգչային գիտելիքներ - Հաճախորդների սպասարկում Անձնական հմտություններ - Խնդիրների լուծում - Կոնֆլիկտի հարթում - Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/LSmjG Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: