ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ
Կազմակերպություն
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Մարքեթինգ և Վաճառքներ
Երևան, Հայաստան
06/12/2026
Պարտականություններ
- Կառավարել և վերահսկել Ընկերության հաշվապահական բաժնի բոլոր հաշվապահական գործառույթները
- Կազմել և ներկայացնել Ընկերության և Խմբի ղեկավարության կողմից պահանջվող ներքին ֆինանսական, կառավարչական հաշվետվություններ, նրանց կողմից առաջադրվող ձևաչափերով և ժամկետներում
- Կազմել և ներկայացնել ֆինանսական և այլ հաշվետվություններ հարկային և այլ պետական մարմիններին
- Վերահսկել և իրականացնել ներմուծումների հետ կապված գործառույթները՝ հաշվապահական ձևակերպում, համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում
- Վերահսկել և վարել կրեդիտորական և դեբիտորական պարտքերի հաշվառումը և վերահսկողությունը
- Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան կառավարչական հաշվետվություններ
- Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը ` կապված Ընկերության ընդհանուր, տնտեսական և ֆինանսական գործունեության հետ
- Կատարել ընկերության գործադիրի կողմից տրված՝ աշխատանքի հետ կապված այլ առաջադրանքներ
Պահանջվող Հմտություններ
- Հաշվապահության, ֆինանսների կամ համապատասխան այլ ոլորտների մագիստրոսի աստիճան
- Գլխավոր Հաշվապահի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
- ՀՀ հարկային օրենսդրության, հաշվապահական հաշվառման հիմունքների և ստանդարտների գերազանց իմացություն
- Էքստրեմալ և լարված պայմաններում արագ կողմնորոշվելու, մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն
- Մեծ պատասխանավություն և ուշադություն մանրուքների նկատմամբ
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, ներառյալ Microsoft Office ծրագրային ապահովումը (Excel, Word, PowerPoint և Outlook) և հաշվապահական ծրագրայինի փաթեթները (հայկական ծրագրեր)
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
Դիմելու Գործընթաց
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:
Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը
- Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով
Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը ՝
info-am@knauf.com էլ. հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Գլխավոր Հաշվապահ»)
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
ԸՆԿԵՐՈԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ -ն շինանյութ արտադրող գերմանական ԿՆԱՈՒՖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 1932 թվականին Գերմանիայում հիմնադրված ԿՆԱՈՒՖ Խումբը, գիպսաստվարաթղթե սալերով և ցինկապատ պրոֆիլներով չոր շինարարական համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.knauf.com
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Լրիվ դրույքով (8 ժամ, շաբաթական 5 օր) 3 ամիս փորձաշրջանով: Գտնվելու վայրը ՝ Կենտրոն, Երևան, Հայաստան։ Վարձատրությունը՝ սկսած 1,000,000 ՀՀ դրամից (hամախառն) ` կախված գիտելիքներից և կարողություններից։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է Գլխավոր Հաշվապահի պաշտոնի համար ինքնամոտիվացված, նախաձեռնող և բարձր սկզբունքայնություն ունեցող, պրոֆեսիոնալ, ազնիվ աշխատող։ Հաջողակ թեկնածուն կվերահսկի և կկառավարի ընկերության հաշվապահական գործառույթների ամբողջ շրջանակը, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների կազմումը, հարկային օրենսդրության հետ կապված հարցերը, օրենսդրական պահանջների պահպանումը, ինչպես նաև մարդկային ռեսուրսների վարչարարությունը։
Կցված Ֆայլ