Կորպորատիվ պրոդուկտների և բիզնեսի զարգացման ծառայության ղեկավար

Կազմակերպություն
Ամիօ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/11/2026
Պարտականություններ
Կորպորատիվ բանկինգի հարաբերությունների մենեջերը հանդիսանում է կորպորատիվ բիզնեսի զարգացման առանցքային դերակատար և պատասխանատու է կորպորատիվ հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացման, ֆինանսական լուծումների առաջարկման և հաճախորդների բավարարվածության ապահովման համար։ - Զարգացնել և պահպանել ամուր հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ - Վերլուծել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան բանկային պրոդուկտներ (վարկեր, առևտրի ֆինանսավորում, կանխիկ հոսքերի կառավարում և այլն) - Կառավարել կորպորատիվ հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով եկամտաբերություն և աճ - Պատրաստել վարկային և ոչ վարկային պրոդուկտների առաջարկներ - Վերահսկել հաճախորդների ֆինանսական ցուցանիշները և վարկային պայմանների պահպանումը - Իրականացնել խաչաձև վաճառքներ՝ բանկի շահութաբերությունը բարձրացնելու համար - Հետևել շուկայի զարգացումներին և մրցակիցներին։ - Ապահովել համապատասխանություն ներքին քաղաքականություններին և կարգավորիչ պահանջներին - Հանդես գալ որպես հաճախորդի հիմնական ներկայացուցիչ Վարկային կոմիտեի շրջանակներում՝ ապահովելով հաճախորդի գործունեության, ֆինանսական վիճակի, բիզնես մոդելի և ֆինանսավորման նպատակների լիարժեք ու հիմնավորված ներկայացումը - Համագործակցել բանկի այլ ստորաբաժանումների հետ (իրավաբանական, գործառնությունների, ռիսկերի, ֆինասնական և այլն)
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում - 3–7 տարվա աշխատանքային փորձ կորպորատիվ բանկինգում կամ ֆինանսական ոլորտում - Ֆինանսական վերլուծության և հաշվապահան հաշվառման իմացություն և վարկային գնահատման ուժեղ հմտություններ - Գերազանց հաղորդակցման և բանակցային ունակություններ - Հաճախորդակենտրոն մտածողություն և հարաբերությունների կառավարման հմտություններ - Բանկային պրոդուկտների և ֆինանսական շուկաների լավ իմացություն - MS Office ծրագրերի իմացություն - Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - ՀՀ բանկային օրենսդրություն Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/lwo32 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: