Կորպորատիվ գործառնությունների և տվյալների վերլուծության ծառայություն
Կազմակերպություն
Ամիօ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/11/2026
Պարտականություններ
Կորպորատիվ բիզնեսի գործառնությունների արդյունավետ և որակյալ կազմակերպումը, գործառնական գործընթացների օպտիմալացումը, տվյալների վերլուծության միջոցով բիզնես որոշումների աջակցումը և ծառայության արդյունավետության շարունակական բարելավումը։
- Կորպորատիվ գործառնությունների կազմակերպման և վերահսկման գործընթացների ղեկավարում
Գործառնական գործընթացների արդյունավետության գնահատում և օպտիմալացման նախաձեռնությունների իրականացում
- Կորպորատիվ բիզնեսի տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության գործընթացների կազմակերպում
- Տվյալների հիման վրա վերլուծական հաշվետվությունների և բիզնես առաջարկությունների մշակում
- Գործառնական ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում
- Գործառնական արդյունավետության ցուցանիշների մշակում, մշտադիտարկում և ներկայացում
- Ծառայության թիմի աշխատանքի կազմակերպում, ղեկավարում և մասնագիտական զարգացում
- Բանկի ներքին ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության ապահովում
- Գործընթացների ավտոմատացման և թվայնացման հնարավորությունների բացահայտում ու ներդրման նախաձեռնությունների առաջմղում
- Տվյալների վրա հիմնված որոշումների կայացման գործընթացում բիզնես ղեկավարության աջակցում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության, ֆինանսների, վիճակագրության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
- Բանկային կամ ֆինանսական ոլորտում առնվազն 3–5 տարվա աշխատանքային փորձ
- Գործառնությունների կառավարման կամ տվյալների վերլուծության ոլորտում աշխատանքային փորձ
- Տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման հմտություններ
- MS Excel-ի լավ իմացություն։ SQL-ի և BI գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գործընթացների օպտիմալացման և արդյունավետության բարձրացման փորձ
- Թիմի ղեկավարման և աշխատանքի կազմակերպման հմտություններ
- Զարգացած վերլուծական մտածողություն, ճշգրտություն և պատասխանատվության բարձր զգացում
- Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- C մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- SQL database development
- MS Power BI
Անձնական հմտություններ
- Որոշումների կայացում
- Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/kXQUb
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: