Ֆինանսական տնօրեն
Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
13/11/2026
Պարտականություններ
Բանկի ֆինանսական ռեսուրսների, իրացվելիության, կապիտալի, ներդրումային գործունեության, արդյունավետ բյուջետավորման ռազմավարական կառավարում և ֆինանսական կայունության երաշխավորում։ Կապիտալի ներգրավման ռազմավարության մշակում և ապահովում, ֆինանսական հաշվետվողականության և ամբողջ հաշվետվողական համակարգի ներդրում, կառավարում և վերահսկողություն՝ ներառյալ տվյալների ճշգրտությունը և կանոնակարգային համապատասխանությունը։ Միջազգային ներդրողների հետ ռազմավարական հաղորդակցության ապահովում՝ նպաստելով կազմակերպության բաժնետոմսերով կապիտալի շուկայի գործարքների իրականացմանը, ներդրումային գրավչության բարձրացմանը և կապիտալի օպտիմալ ներգրավմանը։
- Ֆինանսական քաղաքականության ձևավորում, ֆինանսական կայունության ապահովում, կապիտալի բյուջետավորում և կանխատեսումներ
- Ֆինանսական հոսքեր և ակտիվների, պասիվների կառավարում
- Ծախսային վերահսկողություն, գնագոյացման արդյունավետ քաղաքականության ապահովում
- Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների համակարգում
- Հարկային գործընթացների ղեկավարում, ներքին վերահսկողություն
- Դիլինգի և ֆինանսական գործառնությունների կառավարում
- Ռազմավարության և բիզնեսի երկարաժամկետ ֆինանսական պլանավորում
- Միջազգային կապիտալի ներգրավում, ներդրողների և բաժնետերերի հետ բանակցությունների և հարաբերությունների կառավարում
- Միջազգային ֆինանսական/ներդրումային կազմակերպությունների հետ հարաբերությունների կառավարում,
- Բանկի կապիտալի և իրացվելիության համապատասխանության ապահովում ՀՀ ԿԲ նորմատիվներին
Պահանջվող Հմտություններ
Կրթություն և մասնագիտական փորձառություն.
- Մագիստրոսի աստիճան՝ ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության կամ հարակից ոլորտներում
- Առնվազն 8-10 տարվա փորձ բանկային, ներդրումային, ապահովագրական, աուդիտորական կամ խորհրդատվական ոլորտներում, միջազգային ֆինանսական կազմակերպություններում, որից 5 տարին ղեկավար պաշտոնում
- Ֆինանսական գործընթացների ավտոմատացման կամ օպտիմալացման փորձ
- Որակավորումներ, հմտություններ և կոմպետենտություններ՝
- CFA Charterholder (Ֆինանսական վերլուծության և ներդրումների կառավարման գլոբալ որակավորում) կամ FCCA / ACCA Member (Երդվյալ հաշվապահների և ֆինանսիստների համաշխարհային չափորոշիչ) առկայություն,
FRM (Financial Risk Manager) Ռիսկերի և կապիտալի կանոնակարգային կառավարում և EFPA (European Financial Planning Association) որակավորումների առկայությունը կդիտվի որպես առավելություն
- Անգլերենի գերազանց իմացություն (առնվազն C1 մակարդակ) գործնական և մասնագիտական հաղորդակցություն ապահովելու համար
- Ֆինանսական բարդ սցենարների պարզ և ազդեցիկ ներկայացում
- ՖՀՄՍ (IFRS) և Բազելյան ստանդարտների խորը տիրապետում
- Հարկային օրենսդրության կիրառում
- Հաղորդակցություն և ներկայացուցչական հմտություններ
- Վերլուծական և համակարգային մտածողություն
- Ռազմավարական պլանավորում
- Տեսլականով առաջնորդություն և թիմի ոգեշնչում
- Տեխնոլոգիական հարմարվողականություն և նորարաություն
- Բարձր մասնագիտական էթիկա և անաչառություն
- Բիզնես խորաթ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/OuDSW
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: