Ակտիվ վաճառքի մասնագետներ Վանաձոր քաղաքում
Կազմակերպություն
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Սպասարկում և Անվտանգություն
Վանաձոր, Հայաստան
08/11/2026
Պարտականություններ
Ակտիվ վաճառքի մասնագետը պատասխանատու է հաճախորդների բնակարանային հասցեներով այցերի միջոցով «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի ծառայությունների և պրոդուկտների վաճառքի համար:
Պարտականություններ՝
- Նախապես տրամադրված հասցեներով այցեր ( բնակելի շենքեր , սեփական տներ)
- Ներկայացնել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները՝ օգնելով բաժանորդին/բնակչին գտնել լավագույն լուծումն իր համար
- Իրականացնել Ծառայությունների վաճառք, դիմում-հայտերի ստորագրում, լրացուցիչ ծառայությունների ներկայացում/տրամադրում առկա բաժանորդների մոտ
- Այցելությունների մասով օրական և շաբաթական հաշվետվությունների վարում
- Հաճախորդների առաջարկների, տվյալների և վաճառքին առնչվող այլ մանրամասների գրանցում
Պահանջվող Հմտություններ
- Հայերենի վարժ իմացություն
- Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Հնարամտություն և ճկունություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ուսանող
- Մասնագիտական Հմտություններ
- Վաճառքի/սպասարկման փորձ
- Արդյունավետ վաճառքների եւ կիրառական տեխնոլոգիաների իմացություն
- Հմտություններ ուղղակի վաճառքի բանկային պրոդուկտների
Անձնական հմտություններ
- Անկախ աշխատելու հնարավորություններ
- Առաջնահերթությունները որոշելու կարողություն
- Բանակցությունների հմտություններ
- Դրական վերաբերմունք
- Ժամանակի կառավարում
- Խնդիրների լուծում
Դիմելու Գործընթաց
Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել
ActiveSales@telecomarmenia.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի և մարզի անվանումը՝ (օր.՝ Ակտիվ վաճառքի մասնագետ/Վանաձոր):
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և հետադարձ կապ կհաստատենք Ձեզ հետ:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքի պայմանները ՝
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ 09:00–18:00 Աշխատավարձը՝ մեծ բոնուսային համակարգ՝ կախված իրականացված վաճառքների արդյունքներից
Տելեկոմ Արմենիա Ընկերությունը ընձեռում է
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Հագեցած և հետաքրքիր ուսուցման ծրագրին մասնակցելու հնարավորություն
- Դրական աշխատանքային մթնոլորտ
- Ծառայողական բջջային կապ
- Այլ արտոնություններ