Զանգերի կենտրոնի մասնագետ (24/7 Թիմ)

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
05/11/2026
Պարտականություններ
Աշխատանքի Նկարագրություն՝ Ակբա բանկի Զանգերի կենտրոնի դինամիկ թիմին միանալու համար փնտրում ենք ակտիվ և հաղորդակցման գերազանց հմտություններով օժտված մասնագետի: Վերջինս պատասխանատու կլինի հաճախորդների զանգերի և հարցումների սպասարկման, ինչպես նաև անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար (24/7 գրաֆիկի շրջանակում՝ 16:30 - 01:00 հերթափոխով): - Բանկի հաճախորդներից ստացված հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում - Հեռախոսազանգի միջոցով Բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և առավելությունների ներկայացում - Թեժ գծին ստացվող դիտողությունների առաջարկությունների և բողոքների ընդունում, կառավարում - Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամե­րին քարտապանների հետ կապի հաստատում, գործարքների օրինականության պարզաբանում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Հաղորդակցման գերազանց հմտություններ - Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր) - MS Office ծրագրային փաթեթի իմացություն - ՀՀ Բանկային ոլորտի վերաբերյալ տեղեկացվածություն - Հաճախորդակենտրոն մոտեցում և սթրեսակայունություն - Իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն - Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում - Թիմային աշխատանքի հակվածություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - MS Office - Բանկային գործունեություն Անձնական հմտություններ - Թիմում աշխատելու ունակություն - Պատասխանատվության զգացում - Սթրեսի կառավարում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/GpjOo Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: