Զանգերի կենտրոնի մասնագետ, ք. Վանաձոր

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Վանաձոր, Հայաստան
05/11/2026
Պարտականություններ
Մենք փնտրում ենք ակտիվ և հաղորդակցվելու գերազանց հմտություններ ունեցող թիմակցի, ով կմիանա մեր Զանգերի կենտրոնի թիմին և պատասխանատու կլինի հաճախորդներից կողմից ստացված հեռախոսազանգերի և հարցումների վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման համար: - Բանկի հաճախորդներից ստացված հեռախոսազանգերի և հարցումների սպասարկում - Հեռախոսազանգի միջոցով Բանկի ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում և առավելությունների ներկայացում - Թեժ գծին ստացվող դիտողությունների առաջարկությունների և բողոքների ընդունում, կառավարում - Կասկածելի գործարքների հայտնաբերման դեպքում ոչ աշխատանքային օրերին և ժամե­րին քարտապանների հետ կապի հաստատում, գործարքների օրինականության պարզաբանում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Հաղորդակցման գերազանց հմտություններ - Հայերեն լեզվի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման լավ մակարդակ (գրավոր և բանավոր) - MS Office ծրագրային փաթեթի իմացություն - ՀՀ Բանկային ոլորտի վերաբերյալ տեղեկացվածություն - Հաճախորդակենտրոն մոտեցում և սթրեսակայունություն - Իրավիճակի ճիշտ վերլուծության և խնդիրների բացահայտման կարողություն - Ճշտապահություն և պատասխանատվության բարձր զգացում - Թիմային աշխատանքի հակվածություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - MS Office - Բանկային գործունեություն Անձնական հմտություններ - Թիմում աշխատելու ունակություն - Պատասխանատվության զգացում - Սթրեսի կառավարում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/h4jBf Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Թափուր աշխատատեղեր Վանաձոր քաղաքում