ՓՄՁ վարկավորման առաջատար վերլուծաբան

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
07/11/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։ - Իրականացնում է ֆինանսական վերլուծություն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար, համապատասխան հաշվետվությունների կազմում, ինչպես նաև տալիս է հաճախորդի գործունեության ընդհանուր գնահատական, կարծիք և ներկայացնում է գործը իրավասու մարմնի հաստատմանը - Ըստ անհրաժեշտության իրականացնում է հանդիպումներ հաճախորդների հետ՝ լրացուցիչ տվյալների ճշգրտման, ֆինանսական խորհրդատվության նպատակով - Կորպորատիվ հաճախորդների համար իրականացնում է վարկերի նպատակային օգտագործման մոնիթորինգներ - Ըստ անհրաժեշտության աջակցում է աշխատակիցներին մասնագիտական գիտելիքների փոխանցման և վերլուծական հմտությունների կատարելագործման գործընթացին - Ըստ անհրաժեշտության գործուղվում է այլ մասնաճյուղեր, աշխատանքային աջակցություն ցուցաբերելու նպատակով
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն - Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում - Անգլերեն, ռուսերեն, հայերեն լեզուների լավ իմացություն - Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն, - Բանկային օրենսդրության իմացություն - Համակարգչային գիտելիքներ – Excel -ի լավ իմացություն, LS Bank, ՀԾ, 1C ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն - Հաղորդակցման հմտություններ - Վերլուծական հմտություններ - Կազմակերպչական հմտություններ և ժամանակի արդյունավետ կառավարում - Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն - Մանրուքների նկատմամբ ուշադրություն - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Մասնագիտական Հմտություններ - 1C հաշվապահական ծրագիր - MS Excel - LSoft Անձնական հմտություններ - Վերլուծական հմտություններ - Արագ սովորելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://short.do/aBa32j Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Լրացուցիչ տեղեկություն: Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: