Ռեգիոնալ տեխնիկական աջակցման մասնագետ

Կազմակերպություն
Ակբա Բանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Արարատ, Հայաստան
08/11/2026
Պարտականություններ
Ակբա բանկը փնտրում է Ռեգիոնալ տեխնիկական աջակցման մասնագետ։ Աշխատանքը ենթադրում է Ակբա բանկի՝ Արարատ մարզի բոլոր մասնաճյուղերի տեխնիկական սպասարկում և աջակցում։ - Իրականացնել նոր աշխատակայանների և հարակից այլ սարքերի տեղադրում, առկա աշխատող համակարգչային տեխնիկայի մշտական մոնիթորինգ - Իրականացնել հերթերի համակարգերի տեղադրում և սպասարկում՝ ապահովելով դրանց անխափան գործարկումը և աշխատանքը - Իրականացնել մասնաճյուղերի Սերվերային հանգույցների և հանգույցների անխափան սնուցման սարքերի պարբերական սպասարկում - Իրականացնել Բանկի կառուցվածքային մալուխային համակարգերի, անվտանգության համակարգերի իրագործման/մոնտաժման աշխատանքներ - Հաշվառել և ապահովել համակարգչային տեխնիկայի տեղափոխումը Տեխնիկական աջակցման բաժին կամ Սերվիս կենտրոն՝ սպասարկման կամ վերնանորոգման նպատակով - Հետևել համակարգչային տեխնիկայի մինիմալ պահանջներին և պիտանելիության ժամկետներին, անհրաժեշտության դեպքում հզորացնել տվյալ համակարգչային տեխնիկան՝ ըստ սահմանված ընթացակարգի - Իրականացնել ընդհանուր և կիրառական ծրագրային ապահովման տեղակայում, ապահովել ծրագրային ապահովումների, օպերացիոն համակարգերի միանմանությունը մասնաճյուղում՝ համաձայն սահմանված պահանջների - Իրականացնել հերթերի կառավարման համակարգերի և տեղեկատվական վահանակների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և սպասարկում՝ ապահովելով անխափան գործարկումը և աշխատանքը - Իրականացնել բանկոմատների և կանխիկի ընդունման տերմինալների համապատասխան ծրագրային ապահովման տեղակայում և տեխնիկական սպասարկում - Հաշվարկել անհրաժեշտ ցանցային նյութերի քանակը ըստ սահմանված KPI-ների ապահովել ցանցային հանգույցների անխափան աշխատանքը և շաբաթական կտրվածքով տրամադրել տեղեկատվություն առաջացած խնդիրների վերաբերյալ - Ապահովել համակարգչային տեխնիկայի միացումը կառուցվածքային մալուխային համակարգին՝ պահպանելով սահմանված համապատասխան տեսքը - Ներկայացնել հաշվետվություն ամսեկան պարբերականությամբ Ռեգիոնալ տեխնիկական աջակցման թիմ լիդերին՝ մարզում առկա գործող համակարգչային տեխնիկայի վիճակի և առաջացած խնդիրների վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Օտար լեզուների իմացություն (ցանկալի է) - Թվային հմտություններ - Համակարգչային տեխնիկայի հիմնական գիտելիքներ - MS Windows ընտանիքի օպերացիոն հա­մա­կարգերի հիմնական գիտելիքներ - MS Office ծրագրային ապահովման հիմ­նա­կան գիտելիքներ - Բանկի և այլ ստանդարտ ծրագրային ապա­հովման հիմնական գիտելիքներ Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Աջակցություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://tinyurl.com/cmr2ks8f Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Ձեզ կարող է նաև հետաքրքրել
Թափուր աշխատատեղեր Արարատի մարզում