Լիզինգային գործառնությունների ծառայության գլխավոր մասնագետ / վերլուծաբան
Կազմակերպություն
Ամիօ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
25/10/2026
Պարտականություններ
Լիզինգային հայտերի շրջանակներում կորպորատիվ հաճախորդների ֆինանսական վիճակի, բիզնես գործունեության և ռիսկերի համակողմանի վերլուծության իրականացում:
- Լիզինգային ֆինանսավորման շրջանակներում կորպորատիվ հաճախորդներին խորհրդատվության տրամադրում, գործունեության վայրի այցելություն և բիզնեսի ուսումնասիրություն
- Լիզինգային հայտերի վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, ստուգում և համակարգում համապատասխան ձևանմուշներում
- Համագործակցություն բանկի համապատասխան ստորաբաժանումների հետ՝ մասնագիտական եզրակացությունների պատրաստման և ներկայացման նպատակով
- Լիզինգային հայտերի ներկայացում Վարչության և/կամ Վարկային կոմիտեի նիստերին
- Գործող լիզինգային պորտֆելի մոնիթորինգ և ռիսկերի գնահատում
- Ղեկավարի կողմից տրված ընթացիկ հանձնարարականների կատարում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ֆինանսներ, տնտեսագիտություն)
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային վարկավորման ոլորտում
- Ֆինանսական վերլուծության և ռիսկերի գնահատման հմտություններ
- Հաշվապահական հաշվառման լավ իմացություն
- Excel և վերլուծական գործիքների լավ տիրապետում
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցելու հմտություններ
- Ժամանակի կառավարման բարձր ունակություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Ավագ
Մասնագիտական Հմտություններ
- Ֆինանսական վերլուծություն
- MS Excel
- Հաշվապահական հաշվառում
- Ռիսկերի վերլուծություն
- Տնտեսություն
Անձնական հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Վերլուծական հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/v7s4p
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: