Մասնագետ-գանձապահ, Դավթաշեն մասնաճյուղ

Կազմակերպություն
Ամերիաբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
01/11/2026
Պարտականություններ
Իրականացնել հաճախորդների հաշիվներին մուտքագրում և ելքագրում, փաստաթղթերի ձևակերպում, գործարքների իրականացում, քարտերի սպասարկում, իրականացված գործարքների փաթեթների ձևավորում և ստուգում: - Հաճախորդների հաշիվներին կանխիկ գումարների մուտքագրում և ելքագրում, սկզբնական փաստաթղթերի ձևավորում, ստեղծված փաստաթղթերի հիման վրա հաճախորդներից կանխիկ գումարի ընդունում և տրամադրում - Կանխիկ և անկանխիկ արտարժույթի փոխարկման գործառնությունների ձևակերպում, հաճախորդի սպասարկում - Հաճախորդների կողմից ներկայացված վճարման հանձնարարականների ընդունում, մուտքագրում, համապատասխան գործարքների իրականացում - Արագ փոխանցումների կատարում, - Պլաստիկ քարտերի սպասարկում - Օրվա ընթացքում կատարված գործարքների գծով հիմնավորող փաստաթղթերի փաթեթի ձևավորում և ստուգում - Այլ ընթացիկ աշխատանքների կատարում:
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն. ցանկալի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտներում - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն վեց ամիսը հաճախորդների սպասարկման ոլորտում) - Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է - Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ0 համակարգի իմացությունը ցանկալի է: - Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն - Բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման իմացություն - Գերազանց հաղորդակցման հմտություններ, բարեկիրթ պահելաձև - Ուշադիր աշխատելու ունակություն - Թիմային աշխատանքի ունակություններ - Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն: Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - MS Office - ArmSoft բանկային ծրագրային ապահովում Անձնական հմտություններ - Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/XXGaf Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
- Աշխատանքային ժամերը 10:00 - 22:00 - Շաբաթական 40 ժամ Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային «Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: