Մեթոդաբան
Կազմակերպություն
Ֆասթ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
10/10/2026
Պարտականություններ
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ում առկա է մեթոդաբանության ծառայությունում մեթոդաբանի թափուր հաստիք:
- Մեթոդական աջակցություն տրամադրել Բանկի ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին, ապահովել դրանց համապատասխանությունը օրենսդրական տեխնիկայի պահանջներին,
- Կազմել և խմբագրել Բանկի ստորաբաժանումների գործունեությունը, նրանց կողմից իրականացվող գործառնություններն ու մատուցվող ծառայությունները կարգավորող ներքին իրավական ակտերի նախագծերը
- Մշտապես հաշվառել ներքին իրավական ակտերի գործողության ժամկետները, պատրաստել ստորաբաժանումներին ուղղվող ծանուցման նամակների նախագծերը
- Նախապատրաստել Բանկի կառավարման իրավասու մարմինների կողմից հաստատման ենթակա ներքին իրավական ակտերը
- Վարել փաստաթղթերի տարածման ցանկը և ներքին իրավական ակտերի հաշվառման մատյանը
- Վարել և արխիվացնել ներքին իրավական ակտերի ու դրանց առնչվող փաստաթղթերի էլեկտրոնային բազաները
- Պատրաստել ՀՀ կենտրոնական բանկից և ՀՀ բանկերի միությունից ստացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Բանկի դիրքորոշումն արտացոլող նամակները
Խորհրդատվություն տրամադրել Բանկի ներքին իրավական ակտերի գործնական կիրառման ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Միջազգային որակավորումները կդիտարկվեն որպես առավելություն
- Բանկային օրենսդրության, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն
- Կորպորատիվ կառավարման սկզբունքների իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Համակարգչային համապատասխան գիտելիքներ
- Ժամանակի կառավարման ունակություն
- Վերջնաժամկետներին հետևելու և պահպանելու ունակություն
- Թիմային աշխատանքի և շփման հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ հարակից այլ ոլորտում
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Կրտսեր
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Վերջնաժամկետները պահպանելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիտել այստեղ՝
https://shorturl.at/bYiRr
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: