Ինստիտուցիոնալ հաճախորդների մասնագետ
Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
09/09/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է Ինստիտուցիոնալ հաճախորդների մասնագետ, ով պատասխանատու կլինի բանկի ինստիտուցիոնալ հաճախորդների հետ համագործակցության գործընթացների համակարգման, նոր գործընկերների ներգրավման աջակցման, ինչպես նաև առկա գործարար հարաբերությունների պահպանման և զարգացման համար: Մասնագետը նաև կապահովի անհրաժեշտ հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստումը։
Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
- Ինստիտուցիոնալ հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների հետ արդյունավետ աշխատանքային հարաբերությունների հաստատում և պահպանում
- Նոր գործընկերների ներգրավման և համագործակցության հնարավորությունների բացահայտման գործընթացին մասնակցություն
- Հանդիպումների, բանակցությունների և գործնական քննարկումների կազմակերպում և համակարգում,
պաշտոնական գրությունների, ներկայացումների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի պատրաստում
- Ֆինանսական և շուկայական տեղեկատվության հավաքագրում, մշակում և վերլուծություն
ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի միջև տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակման համակարգում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Զարգացած հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ,
- Արդյունավետ բանակցություններ վարելու ունակություն,
- Հաշվետվությունների և վերլուծական նյութերի պատրաստման փորձ,
- Ֆինանսների և բանկային ոլորտի հիմնարար գիտելիքներ,
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Անձնական հմտություններ
- Անկախ աշխատելու հնարավորություններ
- Բանակցությունների հմտություններ
- Հաղորդակցություն
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ինստիտուցիոնալ հաճախորդների մասնագետ»։
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
- Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- Բժշկական ապահովագրություն
- Ճամփորդական ապահովագրություն
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ
- Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ
- Վճարվող հանգստյան օրեր
- Սպորտ փաթեթ
- Անգլերեն լեզվի դասընթացներ