Սնանկության գործերով խնդրահարույց ակտիվների վերականգնման բաժնի ավագ իրավաբան

Կազմակերպություն
Ամիօ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
01/09/2026
Պարտականություններ
Խնդրահարույց վարկերով հաճախորդների սնանկության գործընթացում գտնվող գործերով՝ պարտավորությունների հավաքագրման նպատակով իրավական և դատական գործընթացների ապահովում: - Սնանկ ճանաչելու և պահանջը գրանցելու մասին դիմումների կազմում, ներկայացում սնանկության դատարան, խնդրահարույց սնանկության գործերի փաթեթների, դատարանից ստացված (կայացված) դատական ակտերի ու գրությունների, սնանկության կառավարիչների կողմից ներկայացված գրությունների և այլ փաստաթղթերի, դատավարական գործողությունների վերաբերյալ ստացված գրագրությունների ու տեղեկությունների ուսումնասիրում, վերլուծություն և դրանց հիման վրա ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերից բխող, Բանկի շահերի ներկայացուցչություն՝ սնանկության դատարանում, քաղաքացիական վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում - Սնանկության գործերով աճուրդների մասնակցություն և գույքերի ձեռքբերում, սեփականության իրավունքի պետական գրանցում, պետական գրանցման ընթացքում ծագած խոչընդոտների վերացում - Իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն, պարզաբանում, առաջարկ, կարծիք, եզրակացության կազմում, այդ թվում նաև դատավարական՝ հայցադիմումի պատասխան, առարկություն, դիրքորոշում, հակընդդեմ հայց կամ ապահովում, բողոք և այլ դատավարական գործողություններ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն (փաստաբանի, սնանկության կառավարչի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն) - Սնանկության գործերով աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա մասնագիտական գործունեության փորձ (բանկային համակարգում նշված ոլորտների հետ համատեղ աշխատանքային գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն) - ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ վերաբերելի իրավական ակտերի լավ իմացություն - MS Office, Mulberry, ՀԾ ծրագրերի իմացություն - Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Ավագ Մասնագիտական Հմտություններ - MS Office - ՀԾ Բանկ Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Գրավոր հաղորդակցության հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/Cuk0y Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: