Տեղեկատուի համակարգող
Կազմակերպություն
Սիմոնյան կրփական հիմնադրամ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Կրթություն և Գիտություն
Երևան, Հայաստան
22/08/2026
Պարտականություններ
- Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։
- Տեղեկատուի համակարգողը ուղղորդում և աջակցում է այցելուներին, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն և հետևում սպասասրահի կարգուկանոնին՝ ապահովելով կենտրոնի աշխատանքների հարթ և արդյունավետ ընթացքը:
- Դիմավորել Թումո ուսանողներին, ծնողներին և հյուրերին, պատասխանել նրանց հարցերին՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն
- Հետևել ուսանողների մուտքերին և ելքերին, ինչպես նաև ապահովել կարգուկանոն սպասասրահում և Թումոյի տարածքում
- Աջակցել ուսանողներին և աշխատակիցներին տեխնիկական և կազմակերպչական հարցերում՝ ըստ սահմանված ընթացակարգի
- Փոխանցել առաջացած ցանկացած խնդիր համապատասխան բաժիններին և տեղեկացնել դրանց մասին անմիջական ղեկավարին
- Ամփոփել հետադարձ կապը և կազմել շաբաթական հաշվետվություններ
Պահանջվող Հմտություններ
- Ունես զարգացած հաղորդակցման հմտություններ և կարողանում ես արդյունավետ աշխատել թիմում
- Ունես լավ կազմակերպչական հմտություններ և կարողանում ես կատարել տարբեր առաջադրանքներ՝ ճիշտ սահմանելով առաջնահերթությունները
- Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություններ
- Ուսանող ես և/կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը
- Տիրապետում ես անգլերենի, որը կդիտվի որպես առավելություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Կրտսեր
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
Անձնական հմտություններ
- Հաղոորդակցման հմտություններ
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://shorturl.at/4c0a9
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 4 օր
- Աշխատանքային օրերին՝ 14:00 - 21:30
- Շաբաթ՝ 09:30 - 17:00 կամ 12:30 - 20:00
- Կիրակի՝ 09:30 - 17:00 կամ 10:30 - 18:00
Արտոնություններ՝
- Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
- Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում
- Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
- 5 լրացուցիչ արձակուրդային օրեր
- Ծննդյան օրվա արձակուրդ