Թվային սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ)

Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
21/08/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է Թվային սպասարկման մասնագետ, ով պատասխանատու կլինի հաճախորդների կողմից օնլայն հարթակների միջոցով ներկայացված դիմումների ընդունման, մշակման և պատշաճ ընթացք ապահովելու համար: - Օնլայն համակարգերի միջոցով հաճախորդների կողմից ներկայացված դիմումների մշակում արագ դրամական փոխանցումների համակարգերով գործարքների հաստատում - Բանկի կողմից ներդրված օնլայն ծառայությունների մատուցման գործընթացների իրականացում օնլայն համակարգում խնդիր/հարց առաջանալու դեպքում հաճախորդի հետ կապի հաստատում և առաջացած խնդիրներ կարգավորում - Հաճախորդի կողմից սխալ հաղորդագրությունների ներկայացման դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ գործարքը ենթակա է մերժման` հաճախորդի հետ կապի հաստատում և գործարքի մերժման մանրամասներ ներկայացում - Անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում - Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում - ՀՀ բանկային օրենսդրության իմացություն - ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն - Բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ - Հաղորդակցման գերազանց հմտություններ - Արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն - Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Չսահմանված Անձնական հմտություններ - Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Թվային սպասարկման մասնագետ (երեկոյան հերթափոխ)»: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ - Բժշկական ապահովագրություն - Ճամփորդական ապահովագրություն - Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ - Տոնական և տարեվերջյան բոնուսներ - Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ - Վճարվող հանգստյան օրեր - Սպորտ փաթեթ - Անգլերեն լեզվի դասընթացներ - Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային ոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):