Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների առաջատար մասնագետ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/08/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Փոխանցումների և վճարահաշվարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․ - Ստուգել և հաստատել մասնաճյուղերից և առցանց համակարգերից մուտքագրված միջազգային փոխանցումները, իրականացնել համապատասխան խմբագրումներ ԳՕ համակարգում՝ ներքին ընթացակարգերի, թղթակից բանկերի, ISO 20022 ստանդարտների համապատասխան - Մասնակցել ISO 20022, SWIFT և այլ միջազգային նախագծերի ներդրմանը, թեստավորմանը Իրականացնել մերժված, վերադարձված կամ լրացուցիչ ճշտում պահանջող փոխանցումների հետ կապված հարցերը - Թղթակից բանկերի ընտրություն, հաշվի առնելով՝ արժույթը, շահառուի երկիրը, փոխանցման երթուղին, թղթակից բանկերի պահանջները, միջնորդավճարները, փոխանցման կատարման ժամկետները, Nostro հաշիվների առկայությունը և օգտագործման արդյունավետությունը - Ըստ անհրաժեշտության հաշվետվությունների կազմում և ներկայացում ղեկավարությանը - Մուտքային և ելքային փոխանցումների շարժի նկատմամբ վերահսկողության ամենօրյա իրականացում (ԳՕ-Siron Embargo-Swift և հակառակը) - Իրականացնել Բանկի թղթակից բանկերի հետ ամենօրյա գործառնական համագործակցությունը այդ թվում՝ ապահովել թղթակից բանկերի պահանջների և հաղորդակցությունների ժամանակին իրականացումը - Ապահովել միջազգային փոխանցումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, Կենտրոնական բանկի կարգավորումներին, SWIFT ստանդարտներին, AML/CFT և պատժամիջոցների պահանջներին - SWIFT համակարգում իրականացնել փոխանցումների խմբագրումներ (մոդիֆիկացիա/վերիֆիկացիա) ՝թղթակցային բանկերի պահանջների, ISO20022 ստանդարտների և գործող ներքին ընթացակարգերի համապատասխան - GPI Tracker համակարգում փոխանցումների հաստատում` գումարը հաշվանցումից հետո, պահպանելով GPI անդամ բանկերի պահանջները, հետաձգում` գումարը ժամանակավորապես չհաշվանցման դեպքում և մերժում` գումարի հաշվանցման անհնարինության դեպքում - Թղթակից բանկերի սպասարկում, ներքին գործընթացների համապատասխանեցում՝ թղթակից բանկերի պահանջներին - Siron Embargo համակարգով անցած փոխանցումների հետևում, փոխանցումների հաստատման ուշացման դեպքում տեղեկացնում պատասխանատու ստորաբաժանումներին։ Համակարգում սառեցրած փոխանցումները - GPI Tracker-ում տեղափոխում Hold - Միջազգային փոխանցումների մշտադիտարկում, մերժված փոխանցումների վերաբերյալ հաշվետվության պարտրաստում, ինչպես նաև միջազգային փոխանցումների իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Բանկային համակարգի նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ - Ռուսերեն և անգլերեն լեզվի իմացություն - SWIFT MT և ISO 20022 հաղորդագրությունների գերազանց տիրապետում - Թղթակցային բանկային հարաբերությունների տիրապետում - Փոխանցումների հետաքննությունների (Investigations) կիրառման փորձ - LSBank, SWIFT Alliance, Visa B2B, DBO և Siron Embargo համակարգերի իմացություն - Nostro հաշիվների սպասարկման փորձ - Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն - Բանկային օրենսդրության իմացություն - Հաղորդակցման գերազանց հմտություններ - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն - Մանրուքների նկատմամբ ուշադրություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Swift
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/JvMNf Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: