Ապահովագրության մասնագետ
Կազմակերպություն
Արմսվիսբանկ ՓԲ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/08/2026
Պարտականություններ
Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Հաճախորդների սպասարկման դեպարտամենտին անհրաժեշտ է Ապահովագության մասնագետ:
- Կազմակերպել և իրականացնել բանկում գրավադրվող գույքի, տրանսպորտային միջոցների և այլ ապահովագրության ենթակա օբյեկտների ապահովագրման գործընթացը
- Կնքել, վերակնքել և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ապահովագրական պայմանագրերում
- Հետևել ապահովագրական պայմանագրերի գործողության ժամկետներին և ապահովել դրանց ժամանակին երկարաձգումը
- Պատրաստել և ուղարկել ապահովագրությունների վերաբերյալ ծանուցումներ հաճախորդներին և ներքին ստորաբաժանումներին
- Իրականացնել համագործակցություն և բանակցություններ ապահովագրական ընկերությունների հետ՝ լավագույն պայմանների ապահովման նպատակով
- Ստուգել ապահովագրական փաստաթղթերի համապատասխանությունը բանկի ներքին քաղաքականություններին և գործող օրենսդրությանը
- Վարել ապահովագրական փաստաթղթաշրջանառությունը և ապահովել տվյալների ճշգրիտ մուտքագրումը տեղեկատվական համակարգերում
- Խորհրդատվություն տրամադրել բանկի աշխատակիցներին և հաճախորդներին ապահովագրական հարցերի վերաբերյալ
- Կազմել հաշվետվություններ և իրականացնել ապահովագրական գործընթացների ընթացիկ վերահսկողություն
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում
- Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է
- ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն
- Նախաձեռնող, ճկուն և վճռական
- Պատասխանատվության բարձր աստիճան
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
- Arm Soft Bank իմացությունը ցանալի է
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Միջին մակարդակ
Մասնագիտական Հմտություններ
- Ֆինանսական վերլուծություն
Անձնական հմտություններ
- Ճկունություն
- Ուշադիր
Դիմելու Գործընթաց
Բոլոր հետաքրքրվող և համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետներին խնդրում ենք ուղարկել լուսանկարով ռեզյումեն
hr@armswissbank.am էլ. Փոստին` վերնագրում նշելով “Ապահովագության մասնագետ”:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: