Նոտարական գործընթացների կազմակերպման և կադաստրային գրանցումների մասնագետ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/08/2026
Պարտականություններ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Նոտարական գործընթացների կազմակերպման և կադաստրային գրանցումների մասնագետի ստորև ներկայացված պարտականությունների իրականացման նպատակով։ - Նոտարական գրասենյակներում գրավի պայմանագրի վավերացման և իրավասու պետական մարմիններում գրավի իրավունքի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթի պատրաստում - Պայմանագրերի ստորագրման գործընթացի կազմակերպում՝ Երևան քաղաքի նոտարական գրասենյակում (ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների) - Ֆիզիկական անձ հաճախորդների վարկային/գրավային պայմանագրերի սկանավորում - Գրավի առարկային վերաբերյալ առկա սահմանափակումների վերաբերյալ հարցումների կատարում - Գրավի իրավունքի դադարեցման գրանցում համապատասխան մարմիններում - Գրավի իրավունքի գրանցումը հավաստող փաստաթղթերի ստացում համապատասխան Համակարգից - Գրավների մարում «Գործառնական օր» համակարգում - Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն - Համակարգչային գիտելիքներ - Ռուսերեն լեզվի իմացություն - Վարկային պրոդուկտների իմացություն - Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն - Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում - Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Կրտսեր Մասնագիտական Հմտություններ - MS Outlook Անձնական հմտություններ - Ժամանակի կառավարում - Ուշադիր - Թիմում աշխատելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/aVV0r Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: