Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետ

Կազմակերպություն
ԱյԴի Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/08/2026
Պարտականություններ
ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է Ռազմավարության և ինովացիաների բաժնի առաջատար մասնագետի ստորև գործառնությունների կիրականացման նպատակով․ - Պարբերաբար իրականացնում է ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների համեմատական վերլուծություն, ուսումնասիրում է Բանկի մրցակցային միջավայրը և բացահայտում Բանկի ուժեղ ու թույլ կողմերը - Պարբերաբար իրականացնում է Բանկի տվյալների բազաներում առկա տվյալների ուսումնասիրություններ և վերլուծություններ` Բանկի գործունեության առանձին ոլորտներով նպատակային ցուցանիշների սահմանման, գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների ներկայացման և այլ նպատակներով - Պարբերաբար իրականացնում է Բանկի նպատակային ցուցանիշների հաշվարկներ՝ սահմանված նպատակային ցուցանիշների կատարման նկատմամբ պարբերական հսկողության ապահովման և շեղումների բացահայտման նպատակով - Իրականացնում է մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպես նաև Բանկի գործունեության առանձին ցուցանիշների միջնաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ - Պարբերաբար ուսումնասիրում է միջազգային և ՀՀ բանկային համակարգում կիրառվող ինովացիաները, գնահատում է Բանկում ներդրման նպատակահարմարությունը, ձևավորում է համապատասխան առաջարկություններ, կազմում և ներկայացնում է համապատասխան հաշվետվություններ - Պարբերաբար գնահատում է մակրոտնտեսական իրավիճակի ազդեցությունը ՀՀ բանկային համակարգի և Բանկի գործունեության վրա, բացահայտում է բանկային համակարգի զարգացման հնարավորությունները ու սպառնալիքները - Մասնակցում է Բանկի Ռազմավարության մշակման գործընթացներին, իրականացնում անհրաժեշտ վերլուծություններ, գնահատումներ, մշակում է Բանկի Ռազմավարության տեսլականը և Բանկի Ռազմավարությունը - Կազմում է Բանկի Ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ պարբերական հաշվետվություններ - Իրականացնում է անմիջական ղեկավարի կողմից պահանջվող այլ վերլուծություններ, կազմում այլ հաշվետվություններ կամ իրականացնում այլ հանձնարարականներ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն - Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում (ցանկալի է ռազմավարության մշակման և բիզնես պլանավորման ոլորտում) - Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն - Ռեգրեսիոն մոդելներ կազմելու, կանխատեսումներ իրականացնելու մեթոդների տիրապետում - Վերլուծություններ և հետազոտություններ իրականացնելու հմտություններ - Հաշվետվություններ, պրեզենտացիաներ կազմելու և ներկայացնելու հմտություններ - Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն, - Մակրոտնտեսագիտության իմացություն - Հաշվապահության իմացություն - Հաղորդակցման հմտություններ - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն - Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն - Մանրուքների նկատմամբ ուշադրություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Regression Analysis
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://shorturl.at/dA2w8 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն: