Օպերատոր-գանձապահ
Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Գյումրի, Հայաստան
01/07/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է փորձառու և մոտիվացված օպերատոր-գանձապահ, ով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկում, կբացահայտի նրանց կարիքները և կնպաստի բանկային պրոդուկտների արդյունավետ վաճառքին։
- Պոտենցիալ հաճախորդների ներգրավում
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան լուծումների տրամադրում
- Հաճախորդների սպասարկման իրականացում
- Հանկային պրոդուկտների և ծառայությունների վաճառքների իրականացում
- Հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների ձևավորում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում՝ հաճախորդների սպասարկման ուղղությամբ
- ՀՀ բանկային օրենսդրության և հաճախորդների սպասարկման գործընթացների գերազանց իմացություն
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն
- Վաճառքների և հաճախորդների ներգրավման հմտություններ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ և գրագետ խոսք
- Հաճախորդակենտրոն և հոգատար մոտեցում
- Արագ սովորելու ցանկություն և կարողություն
- Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում
- Ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- Հաճախորդների սպասարկում
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)
cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Օպերատոր-գանձապահ»:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- Բժշկական ապահովագրություն
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ
- Տոնական և տարեվերջյան բոնուսներ
- Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ
- Վճարվող հանգստյան օրեր
- Սպորտ փաթեթ
- Անգլերեն լեզվի դասընթացներ
- Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և - Սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)