Վարկերի հաստատման մասնագետ (Ֆիզիկական անձանց)

Կազմակերպություն
Էվոկաբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
05/07/2026
Պարտականություններ
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի ֆիզիկական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։ - ֆիզիկական անձանց վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն - ֆիզիկական անձանց վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, որոշումների կայացում - ֆիզիկական անձանց վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, եզրակացությունների ներկայացում - Բաժնի ղեկավարի այլ հանձնարարությունների իրականացում
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում - Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում - Վերլուծական մտածողություն և փաստերը համադրելու կարողություն - Բարձր ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ աշխատելու և ժամկետները պահպանելու ունակություն - Միջազգային մասնագիտական որակավորումների առկայությունը դիտվում է որպես առավելություն - Օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - Վարկեր Անձնական հմտություններ - Բանակցությունների հմտություններ - Գրավոր հաղորդակցության հմտություններ - Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (Ֆիզիկական անձանց)»: Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից:
Հավելյալ Տեղեկություններ
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ - Բժշկական ապահովագրություն - Ճամփորդական ապահովագրություն - Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ - Տոնական և տարեվերջյան բոնուսներ - Բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ - Վճարվող հանգստյան օրեր - Սպորտ փաթեթ - Անգլերեն լեզվի դասընթացներ - Շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում)