Ճաշարանի պետ / օգնական
Կազմակերպություն
Ճաշարանային ծրագրեր
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Սպասարկում և Անվտանգություն
Քաջարան, Հայաստան
26/06/2026
Պարտականություններ
- Կազմակերպել ճաշասրահի աշխատանքը
- Պլանավորել, կազմակերպել և համակարգել ճաշասրահի՝ սպասք լվացողների և մաքրուհիների աշխատանքը, վերահսկել աշխատանքի որակը
- Հաշվառել և ստուգել սպասքը և գույքը, որը գտնվում է ճաշասրահում ՝օրական
- Ստանալ ապրանքները, ստուգել որակը և քանակը
- Հետևել ճաշասրահի կարգապահությանը
- Հետևել խոհանոցի կարգապահական, սանիտարահիգիենիկ և աշխատանքի անվտանգության կանոններին
- Համակարգել խոհանոցներում պահեստավորված մթերքի պարբերական գույքագրումը և վերահսկել պահեստավորված մթերքի պահպանման կանոնների պահպանումը
Պահանջվող Հմտություններ
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու կարողություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն
Դիմելու Գործընթաց
Դիմելու համար զանգահարեք ՝ 033006818 կամ ուղարկեք ձեր ինքնակենսագրականը
hr@yeremyanprojects.com , պարտադիր նշելով հաստիքը, որի համար դիմում եք :
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: