Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ
Կազմակերպություն
Երեմյան Ընկերությունների խումբ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Արտադրություն և Գյուղատնտեսություն
Երևան, Հայաստան
03/07/2026
Պարտականություններ
- Մշակել և ներդնել կաթնամթերքային արտադրանքի բաղադրությունները և տեխնոլոգիական մշակման ռեժիմները
- Վերահսկել արտադրության տեխնոլոգիական ռեժիմների պահպանումը ըստ տեխ․ հրահանգների և բաղադրագրերի
- Վերահսկել կաթնամթերքի արտադրության համապատասխանելիությունը նորմերին և ստանդարտներին
- Վերահսկել արտադրանքի որակը, թերության դեպքում միջոցներ ձեռնարկել այն դուրս գրելու և վերամշակելու համար
- Ներդնել կաթնամթերքի վերամշակման նոր մեթոդներ և եղանակներ, արդիականացնել սարքավորումները
- Տրամադրել լաբորատոր փորձանմուշներ՝ ըստ հաստատված ընթացակարգի
- Տեխնոլոգիական պրոցեսների պահանջներից ելնելով կազմակերպել լաբորատոր հետազոտություններ և արդյունքները գրանցել համապատասխան փաստաթղթում
- Վերահսկել լաբորատոր նմուշի վերցնելը՝ կաթի և կաթնային խառնուրդի յուրաքանչյուր պրոցեսից առաջ և հետո
Վերահսկել հումքի որակական ցուցանիշները՝ համաձայ հաստատված պահանջների։
Վերահսկել սարքավորումների, հոսքագծերի կանոնավոր գործունեությունը և ճիշտ ու անվտանգ շահագործումը։
Հաշվարկել հումքի ծախսերը։
Վարել անհրաժեշտ փաստաթղթեր՝ համաձայն ընդունված ձևաչափի։
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն սննդի տեխնոլոգիայի, կաթնամթերքի տեխնոլոգիայի, կենսատեխնոլոգիայի կամ հարակից ոլորտում
- Աշխատանքային փորձ 2-3 տարի
- Կաթի և կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների խորքային իմացություն
- Սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման համակարգերի (HACCP, ISO 22000 և այլն) վերաբերյալ գիտելիքներ
- Արտադրական գործընթացների վերահսկման, վերլուծության և օպտիմալացման հմտություններ
- Լաբորատոր փորձարկումների և որակի վերահսկման մեթոդների իմացություն
- Նոր արտադրատեսակների մշակման և տեխնոլոգիական փաստաթղթերի կազմման փորձ
- Նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
Դիմելու Գործընթաց
Դիմելու համար զանգահարել՝ 094285422
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: