Պրեմիում բանկինգի հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար, նոր մասնաճյուղ

Կազմակերպություն
Ամերիաբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
Պրեմիում սպասրկման բաժնի ղեկավարն ապահովում է սպառողական վարկերի տրամադրման, սպասարկման, վերահսկման և կառավարման գործընթացը: - Կազմակերպել և ղեկավարել բաժնի ընթացիկ աշխատանքները, վերստուգել/հաստատել աշխատակիցների գործերը - Վերահսկել վարկերի վաճառքի և տրամադրման գործընթացը - Ապահովել Պրեմիում/Փարթներ հաճախորդների պատշաճ սպասարկումը և առաջարկներ ներկայացնել մատուցվող ծառայությունների բարելավման վերաբերյալ - Կազմել և ներկայացնել հաշվետվություններ բաժնի կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ - Պարբերաբար վերլուծել հաճախորդների պորտֆելը` քանակական և որակական ուղղություններով, բաշխել և վերահսկել աշխատակիցների պորտֆելները - Մասնակցել վարկային/ավանդային պորտֆելների ձևավորման և տարեկան պլանների մշակմանը - Մշակել և իրականացնել միջոցառումներ` պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու նպատակով - Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ` վարկային/ավանդային պորտֆելների, բաժնի ստանձնած ծրագրերի, դրանց ընթացքի, ծրագրային ցուցանիշներից շեղման, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/ - Նվազագույնը 3 տարվա աշխատանքայի փորձ ֆինանսաբանկային համակարգում: - Ֆինանսական վերլուծություններ կատարելու գիտելիքներ և համապատասխան փորձ - Ղեկավարելու և առաջնորդելու ձիրք - Արագ կողմնորոշվելու, որոշումներ ընդունելու և խնդիրների լուծման հմտություն, ձիրք - Բանակցություններ վարելու գերազանց հմտություններ և ներկայացուցչական կարողություններ - Հաշվապահական և բանկային համակարգչային ծրագրերի լավ իմացություն - MS Office-ի լավ իմացություն, AS-Բանկ ծրագրի իմացությունը ցանկալի է - Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - MS Office - ArmSoft բանկային ծրագրային ապահովում - Առաջնորդության հմտության զարգացում Անձնական հմտություններ - Ճկունություն - Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://url-shortener.me/EPW7 Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: