Պրեմիում հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր

Կազմակերպություն
Ամերիաբանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
15/03/2026
Պարտականություններ
Բանկի ծառայությունների վերաբերյալ համապատախսան խորհրդատվության տրամադրում: - Տրամադրել խորհրդատվություն և պատշաճ կերպով ներկայացնել Բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն - Կառավարել հաճախորդների պորտֆելը, իրականացնել ռիսկերի և շահութաբերության կառավարում, կանխել հնարավոր արտահոսքերը և նպաստել բազայի աճին - Հետևել հաճախորդի հաշիվների շարժերին, և անհրաժեշտության դեպքում առաջարկել (վաճառել) նոր բանկային ծառայություն - Հետևել Հաճախորդի կողմից կատարվող յուրաքանչյուր գործարքին` բիզնես գործընթացի սկզբից մինչև ավարտ - Հանդիսանալ միջնորդ օղակ «հաճախորդ-բանկի ստորաբաժանումներ» հարաբերությունների ընթացքում - Հաճախորդի հետ ապահովել հետադարձ կապ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների կողմից հաճախորդի գործարքի հետ կապված պարզաբանումներ կատարելու նպատակով - ժամկետային ավանդների, պարտատոմսերի և այլ ներդրումների պայմանագրերի ժամկետի լրացման օրը հիշեցնելու և վերաներդրման նպատակով վարկային պարտավորությունների մարման ժամկետները հիշեցնելու նպատակով - Լրացուցիչ բանկային ծառայություն առաջարկելու (վաճառքի) նպատակով - Զարգացնել կցված հաճախորդների՝ տրամադրելով նոր ծառայություններ, ակտիվորեն մասնակցել նոր հաճախորդների ներգրավմանը - Նոր հաճախորդների ներգրավում, ընդլայնված համագործակցության հաստատում - Ընդունել և վարչության ղեկավարին ներկայացնել հաճախորդների ազդակները, առաջարկությունները և բողոքները բանկային ցանկացած ծառայության վերաբերյալ - Ներկայացնել հաշվետվություններ ըստ անհրաժեշտության
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում - Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում - Բանկային գործի և հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն - Բանկային և քաղաքացիական օրենսդրության տարրական գիտելիքներ - MS Word, Excel, «AS-Bank 4.0 Գործառնական օր» համակարգչային ծրագրերի իմացություն - Հայերեն, ռուսերեն անգլերենի լեզուների գերազանց իմացություն - Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև - Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն - Թիմային աշխատանքի ունակություններ - Բանակցման հմտություններ - Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն Պահանջվող թեկնածուի մակարդակը - Միջին մակարդակ Մասնագիտական Հմտություններ - MS Office - ArmSoft բանկային ծրագրային ապահովում Անձնական հմտություններ - Ճկունություն - Թիմային խաղացող
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝ https://url-shortener.me/EPVB Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: