Նախագծերի կառավարման մասնագետ
Կազմակերպություն
Արարատբանկ ԲԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
20/03/2026
Պարտականություններ
Մեր Պլաստիկ քարտերով գործառնությունների թիմը համալրելու նպատակով փնտրում ենք նախագծերի կառավարման մասնագետի, ով կապահովի Նախագծերի իրականացման և վերահսկողության բաժնի կողմից իրականացվող նախագծերի արդյունավետ պլանավորում, իրականացում, ընթացքի վերահսկում՝ սահմանված ժամկետների, բյուջեի և որակի չափանիշներին համապատասխան
- Իրականացնել նախագծերի պլանավորում, համակարգում և ներդրման գործընթացների կազմակերպում
- Կազմել իրավական ակտեր, պայմանագրեր և այլ փաստաթղթեր՝ համաձայն Բանկի ներքին կանոնակարգերի և ընթացակարգերի պահանջների
- Վերահսկել նախագծերի ժամանակացույցի պահպանումը, բյուջեի և ռեսուրսների արդյունավետ օգտագործումը
- Իրականացնել շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն, ներկայացնել նոր պրոդուկտների մշակման և ներդրման առաջարկություններ՝ Բանկում գործող ընթացակարգերի համապատասխան
- Իրականացնել Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պրոդուկտների վերահսկողական գործառույթներ և ապահովել դրանց շարունակական մոնիտորինգը
- Կազմել և ներկայացնել պարբերական (օրական, ամսական և այլ) հաշվետվություններ՝ ըստ սահմանված ձևաչափերի և ժամկետների
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, բիզնես կառավարում, կառավարում)
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նախագծերի կառավարման ոլորտում
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Տարբեր իրավիճակներում համագործակցելու, շփվելու, աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը
- Չսահմանված
Մասնագիտական Հմտություններ
- MS Office
- ՀԾ Բանկ
Անձնական հմտություններ
- Բանակցությունների հմտություններ
- Ժամանակի կառավարում
- Վերլուծական հմտություններ
Դիմելու Գործընթաց
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները
hr@araratbank.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Նախագծերի կառավարման մասնագետ/:
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: