Ավագ իրավաբան
Կազմակերպություն
Ամիօ Բանկ ՓԲԸ
Ոլորտ
Աշխատավայրի Հասցե
Դիմելու Վերջնաժամկետ
Բանկային Գործ, Ֆինանսներ և Հաշվապահություն
Երևան, Հայաստան
18/03/2026
Պարտականություններ
խնդրահարույց վարկերով հաճախորդների սնանկության գործընթացում գտնվող գործերով՝ պարտավորությունների հավաքագրման նպատակով իրավական և դատական գործընթացների ապահովում:
- Սնանկ ճանաչելու և պահանջը գրանցելու մասին դիմումների կազմում, ներկայացում սնանկության դատարան, խնդրահարույց սնանկության գործերի փաթեթների, դատարանից ստացված (կայացված) դատական ակտերի ու գրությունների, սնանկության կառավարիչների կողմից ներկայացված գրությունների և այլ փաստաթղթերի, դատավարական գործողությունների վերաբերյալ ստացված գրագրությունների ու տեղեկությունների ուսումնասիրում, վերլուծություն և դրանց հիման վրա ՀՀ օրենսդրությամբ և Բանկի ներքին իրավական ակտերից բխող, Բանկի շահերի ներկայացուցչություն՝ սնանկության դատարանում, քաղաքացիական վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում
- Սնանկության գործերով աճուրդների մասնակցություն և գույքերի ձեռքբերում, սեփականության իրավունքի պետական գրանցում, պետական գրանցման ընթացքում ծագած խոչընդոտների վերացում
- Իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն, վերլուծություն, պարզաբանում, առաջարկ, կարծիք, եզրակացության կազմում, այդ թվում նաև դատավարական՝ հայցադիմումի պատասխան, առարկություն, դիրքորոշում, հակընդդեմ հայց կամ ապահովում, բողոք և այլ դատավարական գործողություններ
Պահանջվող Հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Սնանկության գործերով աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա մասնագիտական գործունեության փորձ
- Բանկային համակարգում նշված ոլորտների հետ համատեղ աշխատանքային գործունեության փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Փաստաբան, սնանկության կառավարչի արտոնագիր ունենալը կամ նշված ոլորտներում որևէ աշխատանքային փորձ ունենալը կդիտվի որպես առավելություն
- ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Հրապարակային սակարկաությունների մասին» ՀՀ օրենքի, բանկային գործունեությունը կարգավորող օրենքների և այլ վերաբերելի իրավական ակտերի լավ իմացություն
Համացանց, համակարգչային հմտություններ, Ms Office-ի տիրապետում
- ՀԾ-Բանկ 4.0 համակարգի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի գերազանց տիրապետում
Դիմելու Գործընթաց
Դիմել այստեղ՝
https://url-shortener.me/EMH3
Խնդրում ենք Ձեր դիմումի մեջ նշել, որ տեղեկացել եք այս աշխատանքի մասին MyJob.am կայքից: